Լրահոս
Օրվա լրահոսը

Кавказский Узел. «Թերթի խմբագրին թույլ չեն տալիս դուրս գալ Բաքվի օդանավակայանից»

Մարտ 25,2013 22:49

Ադրբեջանի սահմանապահները «Նաստայաշչեե վրմեյա» թերթի խմագիր Միլռադ Ֆատուլաևին թույլ չեն տալիս դուրս գալ Բաքվի օդանավակայանից:  Հայտնում է «Կավկազսկի ուզել» թերթը: 

«Սահմանային անցակետ ես հասել եմ առավոտը ժամը երեքին, բայց ինձ թույլ չեն տալիս դուրս գալ քաղաք, թեև բոլոր ուղևորները արդեն դուրս են եկել օդանավակայանից: Ոչ ոք ոչինչ չի բացատրում, միայն իմ վրդովմունքից հետո, ինձ ասացին, որ պետք է սպասել Բաքվից ինչ-որ կարևոր մասնագետի: Էֆենդի անունով հերթափոխի պետը, բոլոր հարցերիս միանշանակ պատասխանում է. «դա ձեր խնդիրն է»», – ասել է Ֆատուլաևը «Կավկազսկի ուզել»-ի թղթակցին:

Ֆատուլաևը իրեն պահելը կապում է վերջերս Հայաստան կատարած գործուղման հետ. «Խոսակցություններից հասկացա, որ սահմանապահներին դուր չի եկել, որ անձնագրումս նշված է, որ վերջերս գործերով Հայաստան էի մեկնել»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031