Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետի դին

Ապրիլ 02,2013 10:24 Share

Yerkir.am-ի տեղեկություններով` մոտ կես ժամ առաջ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետարանի մոտ հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին:

Նախնական տեղեկություններով` համայնքապետին սպանել են: Այս պահին ոչ ոքի չեն թույլատրում մոտենալ դիակին, սպասում են ոստիկանությանը:

Հրաչ Մուրադյանը եղել է ազատամարտիկ, ակտիվ մասնակցություն ունեցել Արցախի ազատագրման համար մղվող մարտերին, երկար տարիներ ղեկավարում էր Պռոշյան համայնքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել