Լրահոս
Օրվա լրահոսը

Շաբոյանը «նորմալ» աշխատավարձ է ստանում՝ 720 հազար դրամ

Ապրիլ 08,2013 22:18

 

ՏՄՊՊՀ նախագահը վստահեցնում է, որ զոքանչի անունով էլ բիզնես չունի ու չի ուզում ունենալ:

 

Այսօր Aravot.am-ը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին հարցրեց՝ Դուք որեւէ բիզնես չունե՞ք:

Նա վստահեցրեց, որ չունի. «Նախ առաջինը ես չունեմ, եւ չի էլ թույլատրվում օրենսդրությամբ: Ես որ ունենայի՝ հաստատ կիմանային»: Մենք ճշտեցինք՝ զոքանչի անունո՞վ էլ չունեք: Արտակ Շաբոյանը պատասխանեց. «Չունեմ, չեմ ունեցել եւ չեմ էլ ուզում ունենալ, անկեղծ ասած»: Մեր զարմանքին՝ ինչո՞ւ չեք ուզում ունենալ բիզնես, հանձնաժողովի նախագահը այսպիսի պատասխան տվեց. «Դե որովհետեւ պետք է իմ ռեսուրսները շատ սահմանափակ լինեն: Եվ ընդհանրապես ես կարծում եմ, որ պաշտոնյաները պետք է ավելի շատ իրենց ռեսուրսները աշխատանքին ուղղեն»:

Ավելին, պարոն Շաբոյանը վստահեցրեց, որ իր աշխատավարձը իրեն լիուլի բավարարում է, նա նույնիսկ իր գոհունակությունը հայտնեց իր ստացած աշխատավարձի համար. «Նախկինում չէր բավարարում աշխատավարձը, հիմա իմ աշխատավարձը բավականին բարձրացել է: Ոչ միայն իմ, նաեւ հանձնաժողովի անդամների աշխատավարձը: Եթե համեմատության մեջ նայենք քաղծառայողների աշխատավարձի հետ, կարծում եմ, բավարար է, նորմալ է»:

Նշենք, որ պարոն Շաբոյանի «նորմալ աշխատավարձը» 720 հազար դրամ է: Ավելի քան 2 անգամ բարձր՝ պատգամավորի աշխատավարձից:

Երբ աշխատավարձերից խոսք գնաց, ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը միջամտեց՝ ասելով, թե պատգամավորների աշխատավարձը ընդամենը 250 հազար դրամ է: Մեր դիտարկմանը, որ պատգամավորների աշխատավարձը սահմանված է 300 հազար դրամ՝ պարոն Այվազյանը վստահեցրեց, որ պահումներով  հազիվ 250 հազար են ստանում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930