Լրահոս
Օրվա լրահոսը

Նահանջը շարունակվում է

Ապրիլ 11,2013 13:42

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունն (ՖԻՖԱ) այսօր հրապարակեց ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման ապրիլ ամսվա ցուցակը:

Հայաստանի ազգային հավաքականի նահանջը շարունակվում է: Մեր ընտրանին զիջել է եւս վեց աստիճան եւ հայտնվել 90-րդ հորիզոնականում: Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության «B» խմբում մեր մրցակից հավաքականներն զբաղեցնում են այսպիսի տեղեր. 8. Իտալիա, 20. Դանիա, 25. Չեխիա, 51. Բուլղարիա, 157. Մալթա: Իսկ առաջատարների տասնյակը կազմել են Իսպանիան, Գերմանիան, Արգենտինան, Խորվաթիան, Պորտուգալիան, Կոլումբիան,  Անգլիան, Իտալիան, Նիդերլանդները եւ Էկվադորը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930