Լրահոս
Օրվա լրահոսը

Կներկայացվեն Կոմիտասի եւ Եղեռնի մասին բացառիկ մուլտիմեդիոն հանրագիտարանները

Ապրիլ 18,2013 18:35

 

Այսօր երեկոյան «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում կներկայացվեն Մեծ եղեռնին եւ Կոմիտասի կյանքին ու գործին նվիրված մուլտիմեդիա-հանրագիտարաններ, ինչպես նաեւ «Կոմիտաս.երգենք միասին» սկավառակը: Մուլտիմեդիա-հանրագիտարանները եւ սկավառակը  «Տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ կրթություն» ընկերության արտադրությունն են:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ կրթություն» ընկերության նախագահ Գարեգին Չուգասզյանը, Էլեկտրոնային հանրագիտարանները մեր իրականության մեջ  առաջին անգամ են ստեղծվել, «Կոմիտաս. կյանքը և գործը»` վերջին տարիներին, իսկ «Հայոց ցեղասպանություն. 1915-1923»-ը` մի քանի տարի առաջ: «Քանի որ առջեւում ապրիլի 24-ն է, որոշեցինք դրանք միասնաբար ներկայացնել: Մեծ եղեռնին նվիրված հանրագիտարանում, կարելի է գտնել հայկական հարցի տարեգրությունը, Արևմտյան Հայաստանի լուսանկարների շտեմարան, վերապրածների եւ վկաների հուշեր, արխիվային փաստաթղթեր, ինչպես նաեւ` եղեռնի վերաբերյալ հաճախ տրվող հարցեր: Իսկ Կոմիտասին նվիրված մուլտիմեդիոն հանրագիտարանը պարունակում է Կոմիտասի կյանքի տարեգրությունը, ձայնադարան` 600-ից ավել կատարումով, տեսադարան` տարբեր տեսանյութերով, տեքստերի շտեմարանը` Կոմիտասին նվիրված հուշերով, հետազոտություններով, ինչպես նաեւ` լուսանկարների շտեմարան»:

Մեր զրուցակի դիտարկմամբ. «Հանրագիտարանները պատկերացում են տալիս, թե տեղեկատվական տեխնոլոգիաներն ինչ հնարավորություն են ընձեռում` պատմական եւ մշակութային ժառանգությունը  եւ պատմությունը ներկայացնելու համար»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930