Լրահոս
Օրվա լրահոսը

Եղվարդում բեմադրել էին Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը

Ապրիլ 25,2013 22:27

DSC02101aaaԵղվարդի շնորհալի երիտասարդները Հայոց Մեծ Եղեռնի 98-րդ տարելիցի կապակցությամբ բեմադրել էին «Ոտքի, դատարանն է գալիս» ներկայացումը: Բեմադրությունը տեղի ունեցավ ապրիլի 25-ին, որի հիմնական պատճառն էր մարդկանց հնարավորություն տալ եւ այցելելու Ծիծեռնակաբերդ, և ներկա գտնվել ներկայացմանը:

«Առավոտի» թղթակցի հետ հարցազրույցում ներկայացման բեմադրող Նունե Նադիրյանն ասաց, որ դեռ 24 տարի առաջ է իր մոտ առաջացել այդ «երազանքը»՝ օրերից մի օր բեմադրել Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը:

«Անցյալ տարի այս նույն օրը կատարվեց իմ երազանքը, և մենք կարողացանք բեմադրել այս ներկայացումը: Իսկ այս տարի կրկնեցինք այն հանդիսատեսի խնդրանքով: Որոշ փոփոխություններով, բայց դրանից ներկայացումը չտուժեց: Դերասանական կազմը ամբողջովին Եղվարդի երիտասարդներն էին, ովքեր իրենք էին ցանկություն հայտնել մասնակցելու ներկայացմանը: Ոչ ոքի չենք պարտադրել»,-ասաց Նունե Նադիրյանը:

Թերևս ամենադժվար՝ Սողոմոն Թեհլերյանիի կերպարը, տիկին Նադիրյանի խոսքերով, ինքն էր հայտնվել և առաջարկել այդ դերը խաղալ: Եվ դատելով հանդիսատեսի արձագանքներից կարողացել էր արտահայտել Սողոմոնի ամբողջական կերպարը:

Թեհլերյանի դերակատար Աբգար Աբգարյանը ասաց, որ այդ կերպարը ներկայացնելիս մեծ ցավ և հպարտություն էր զգում և ամբողջովին վերապրում էր այն, ինչ զգացել է Սողոմոն Թեհլերյանը այդ սպանությունը գործելուց առաջ և հետո:

«Ես դեռ չեմ կարողանում վերադառնալ իրականություն, որովհետև տպավորված եմ իմ իսկ ներկայացրած կերպարով: Բայց հիմա մեծ հպարտություն եմ զգում: Սկզբում հրաժարվում էի այդ դերից, քանի որ շատ պատասխանատու դեր էր, սակայն Պերճ Զեյթունցյանի գործը կարդալուց հետո՝ իմ մեջ ցանկություն առաջացավ այդ դերը խաղալ և Սողոմոն Թեհլերյանի միջոցով իմ խոսքն արտահայտել այս հարցի վերաբերյալ»,- ասաց Աբգար Աբգարյանը:

Ներկայացման երիտասարդներից ոչ ոք մասնագիտությամբ դերասան չէր և հաջող ներկայանալու գրավականը հայրենասիրությունն էր, որ ուղղորդում էր նրանց:

Ներկայացման վերջում տասնյակ երիտասարդներ բարձրացան բեմ և գոչեցին, որ իրենք են Սողոմոնը և նորօրյա Թալեաթները սև ծրագրեր հղանալուց առաջ՝ թող համոզված լինեն, որ հայի վրա զենք բարձրացնողը անպատիժ չի մնա:

Մարիամ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930