Քաղաքապետարանը այդ դպրոցի տնօրենի հարցին խոստանում է ընթացք տալ
iLur.am-ը Երեւանի Էրեբունի համայնքի թիվ 35 դպրոցում արված մի տեսանյութ է տարածել, որտեղ դպրոցի տնօրեն Ասատուր Սարյանը հանդիպում է անցկացնում աշակերտների ծնողների հետ հենց դպրոցում եւ նախընտրական քարոզչություն իրականացնում՝ Տարոն Մարգարյանի համար:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանը պարզաբանեց, որ իրենք նման քարոզչության կարիքը չունեն. «Մենք համարում ենք դա հերթական արջի ծառայություն: Քաղաքապետարանը հետեւողական կլինի եւ համապատասխան ընթացք կտա հարցին»,- վստահեցրեց Շուշան Սարդարյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Սա է այսօրվա Երևանցին՝, ոչ ավել, ոչ պակաս: