Լրահոս
Օրվա լրահոսը

Մկրտիչ Մինասյան. «Քաղաքը զարգացող օրգանիզմ է, դրա համար էլ անհրաժեշտ է շատ նուրբ մոտենալ յուրաքանչյուր հարցի»

Ապրիլ 29,2013 18:42

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն այսօր «Վարկած» մամուլի ակումբում խոսեց «Հերթը «Զվարթնոցը» քանդելո՞ւն է հասել» թեմայի շուրջ:

Նա նշեց, որ կան բաներ, որոնք չի կարելի անել: Նախկինում նման խոսակցություն չի եղել, որ օդանավակայանը պետք է քանդել: Մի գուցե այսօրվա պայմաններին չի բավարարում, բայց քանդելու մասին խոսք անգամ չկա. «Բայց նման բան կա. եթե շենքը վաճառվում է սեփականատիրոջը` ինչ պայմաններ էլ ուզում է լինի, վերջում հայտնվում է վտանգավոր եզրի վրա` այսինքն սեփականատերը կա’մ չուզենալով պահպանել այն ամենը, ինչ որ այսօր կա, կա’մ էլ ավելորդ համարելով, իր առաջին ցանկությունը լինում է քանդելը: Ճիշտ է, բաներ կան պետք է քանդել, որոնք արժեք չունեն, բայց նման շենքը արժեք ունի: Ստանալ միութենական մրցանակ այդ շենքի համար՝ շատ դժվար էր, բայց նա ստացել է: Մյուս կողմից էլ Սովետական շրջանի մոդեռնիստական ստեղծագործությունների շարքին է պատկանում, որի մասին նշվել է Վիեննայում եղած ճարտարապետների կոնգրեսում»:

Ճարտարապետն ասաց, որ առանց նախագծային փաստաթղթերի կատարվող յուրաքանչյուր շինություն համարվում է անօրինական: Եվ այս դեպքում, ոչ ոք չի ստուգել՝ ի՞նչ է կատարվում` մանավանդ, պատմամշակութային արժեք ունեցողների մասին է խոսքը: Օրենքները մենք պետք է պահպանենք. «Քաղաքը զարգացող օրգանիզմ է, դրա համար անհրաժեշտ է շատ նուրբ մոտենալ յուրաքանչյուր հարցի: Եվ այդ հարցերի տակ դրված է մի փաստաթուղթ` Երևանի գլխավոր հատակագիծը և շեղումներ այդտեղ չլինեն: Իսկ մեզ մոտ ամեն ինչ ծագում է այդ շեղումներից: Մի փոքր շեղում լինում է մի տեղում, այդ շեղումի վրա արդեն գումարվում է մեկ այլը, սեփականատերերը տեսնում են և ասում, եթե կարելի է, ապա ինչո՞ւ ինձ էլ չի կարելի: Մեկ սխալը բերում է շղթայական սխալների»:

Նա նաև հավելեց. «Վերջին հաշվով վերջում պետությունն է տնօրինում ամեն ինչը: Կառավարական շինությունները պատկանում են պետությանը, և պետությունը երբեմն հնարավոր է նման որոշումներ կայացնի: Բայց ես հաստատ համոզված եմ, որ վաղը մյուս օր այնտեղ խնդիրներ են առաջանալու: Անզեն աչքով էլ երևում է, որ դա հյուրանոց դարձնելու դեպքում լրացուցիչ փոփոխություններ կլինեն, որը ցանկալի չէ: Այդ շենքը պատմամշակութային արժեք է ներկայացնում և համալիրի մեջ ընդգրկված է: Առանց փոփոխությունների՝ այն չի կարող որպես հյուրանոց գոյություն ունենալ»:

Մկրտիչ Մինասյանը հայտնեց իր ցանկությունը, որ բոլոր կուսակցությունները, որոնք թեկնածուներ ունեն, իմանան, որ մի բան կա. ցանկություն ունենալը լավ է, բայց այս իրավիճակից դուրս գալու միակ պայմանը օրենքները չխախտելն է:

Արմինե Համբարձումյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930