Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Բարեւ Երեւանը տարբերվում է, բացեք ցուցակները, նայեք դեմքերին»

Ապրիլ 29,2013 19:23

«Բարեւ Երեւանի» քարոզարշավը՝ Աջափնյակ համայնքում:

ajapnyakԱյսօր Աջափնյակ համայնքում բնակիչների հետ հանդիպմանը Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց. «Մենք վստահ ենք, որ մայիսի 5-ին, ինչպես դուք տվեցիք վստահության ձեր քվեն, դուք հավատացիք, նույնպես մի քանի ամիս անց, երբ ուրիշները հարցազրույցներ են տալիս, մեկը մյուսին խփում է, ցեխ է արձակում, «Ժառանգությունից» ու «Բարեւ Երեւանից» դուք նման բան չեք լսի: Դուք կլսեք գործ՝ հին Երեւանի ամենալավ ավանդույթների շարունակում եւ նոր Երեւանի ստեղծում: «Բարեւ Երեւանը»՝ համար 3-ը, տարբերվում է բոլոր մյուս կուսակցություններից: Բացեք ցուցակները, նայեք դեմքերին, կենսագրությունները, եւ կտեսնեք, որ «Բարեւ Երեւանը» ներկայացնում  է ձեզ որակը, ազնվությունը, պարկեշտությունը, հաշվետվությունը՝ ձեր առջեւ կանգնելու առանց որեւէ վախի: Եթե Աջափնյակն ուզենա իր խոսքն ասել, ինչպես ասաց փետրվարի 18-ին, կունենաք ավագանի եւ քաղաքապետ: Հենց այստեղից կպահանջեք, կասեք՝ դուք խոստացաք, դե տվեք: Մի բան ես ձեզ խոստանում եմ փետրվարի 18-ի ձեր հաղթանակից հետո, որ մայիսի 5-ին «Բարեւ Երեւան» դաշինքը ձեր ընտրությամբ տանելու է ընտրության քանակը, որակը, եւ որեւէ մի որոշում չի կայացելու Երեւանը՝ առանց ձեզ»:

Արմեն Մարտիրոսյանն էլ նշեց, որ ինքը ծնվել եւ մեծացել է Աջափնյակ համայնքում, եւ այնտեղի խնդիրները իրեն հարազատ են. «Ֆուչիկի փողոցն այսօր դարձել է ըստ էության միջպետական ճանապարհ եւ այնտեղ հաճախ խցանումներ են առաջանում: Աջափնյակի խնդիրների մի մասը նույնն է, ինչ Երեւանինը»:

Արմեն Մարտիրոսյանը նաեւ ասաց, որ Երեւան քաղաքի ռեսուրսները ծառայել են միայն մի խմբի հարստացմանը. «Մենք միանշանակ ունենք այդ կամքը, մաքուր, սպիտակ ձեռքերը՝ այդ փոփոխությունները կատարելու: Մեր ցուցակի մաքրությունն է, որ մեզ հնարավոությունն է տալու այդ գործը կատարելու: Եթե իրական ընտրված ավագանի լինի, ապա միանշանակ այնպիսի որոշումներ պետք է կայացնի, որ ի նպաստ լինի քաղաքացիների»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930