Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրություններ. ՔՀԻ դիտորդների գրանցած խախտումները

Մայիս 05,2013 10:20 Share
www.hra.am. 09:37, ԸՏ 05/01,Դավթաշեն- Ըտրատեղամասում նկատվել են կուտակումներ: Ընտրատեղամասում գրանցման են սպասում ավելի քան 20 ընտրող, իսկ ամբողջ տեղամասում քաղաքացիների թիվն հասնում է 60-ի:

09։00, ԸՏ 01/08, Ավան –ՔՀԻ դիտորդը հայտնում է, որ մի կին, դռների արանքում կանգնած, մարդկանց ուղղորդում է։ Հանձնաժողովի նախագահն ասում է, որ նա ընտրող է, սակայն այդ կինը չի մոտենում գրանցվելու և քվերակելու համար, դռների մոտ կանգնած մարդկանց է «դիմավորում»։

08։33, ԸՏ 4/29, Արաբկիր – ՔՀԻ դիտորդն արձանագրել է, որ քվեախցիկը սխալ է տեղադրված. դրա հետևում աստիճաններ են, և քվեարկության գաղտնիությունը կարող է խախտվել:

08։30, ԸՏ 1/03, Ավան–Առինջ – Անհայտ կարգավիճակով մի անձ պարբերաբար ելումուտ է անում ընտրատեղամաս։ ՔՀԻ դիտորդը տեսել է, որ նա տեղամաս մտնելիս բարևել է հանձնաժողովի նախագահին։ Երբ դիտորդը հարցրել է, թե ով է այդ մարդը, ինչ կարգավիճակ ունի, հանձնաժողովի նախագահը պատասխանել է, որ ընտրող է։ «Այդ մարդը չի քվեարկում։ Ներսուդուրս է անում։ Դրսում՝ ընտրատատեղամասի մոտ սպասում է, ընտրողները քվեարկությունը կատարելուց հետո դուրս են գալիս ու բարևում նրան»,– հայտնել է ՔՀԻ դիտորդը:

08:20,ԸՏ 1/03, Ավան-Առինջ- Ոստիկանության աշխատակիցները պարբերաբար ելումուտ են անում ընտրատեղամաս։

08։15, ԸՏ 1/09, Ավան–Առինջ, 2-րդ թաղամաս – ՔՀԻ դիտորդն հայտնել է, որ մի քաղաքացի խոնավ անձեռոցիկով հանձնաժողովի անդամների առաջ մաքրել է անձնագրի կնիքը՝ ապացուցելու համար, որ այն ջնջվում է: Դրանից հետո հանձնաժողովի նախագահը դիմել է ԿԸՀ՝ ճշտելու համար՝ կարո՞ղ են կնիքի թանաքը փոխել, թե՞ ոչ։

08:06, ԸՏ 9/17, Կենտրոն – ՔՀԻ դիտորդը ընտրատեղամասում կուտակում է արձանագրել։

08:00, ԸՏ 1/31, Նոր նորք – ՔՀԻ դիտորդը ցանկացել է մուտք գործել ընտրատեղամաս դիտորդություն իրականացնելու համար։ Հանձնաժողովի նախագահ Գարեգին Ներսիսյանը դիտորդական վկայականից բացի պահանջել է “լիցենզիա”։ Դիտորդը զանգահարել է ՔՀԻ 080-080-804 թեժ գծին։ Դիտորդական առաքելության ղեկավարի կողմից հանձնաժողովի նախագահին տրված պարզաբանումներից հետո դիտորդին ներս են թողել 08։15–ի սահմաններում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031