Հայաստանում Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն այսօր «Մեդիա» կենտրոնում խոսելով ավագանու ընտրության ընթացքի մասին, նշեց, որ հատկապես առավոտյան իրենց կազմակերպության դիտորդները թիվ 5 ընտրատարածքի տարբեր տեղամասերում լարվածություն ու մարդկային կուտակումներ են նկատել:
Ա. Իշխանյանն ասաց, որ վերոնշյալ ընտրատարածքի տեղամասերից մեկում նույն անձը մի դեպքում ներկայացել է որպես ՀՀԿ վստահված անձ, հետո «Կյանք» հասարակական կազմակերպության դիտորդ, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի դիտորդ:
Իսկ 5/1 ընտրատեղամասում մեկ այլ անձ տարբեր հագուստներով է մուտք գործել տվյալ տեղամաս:
Աշոտ ԱԹԱՅԱՆ


















































