Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրինաց երկիր»-ը շնորհավորում է Երևանի ավագանու ընտրություններում հաղթած ուժերին

Մայիս 06,2013 14:13

«Օրինաց երկիր» կուսակցությունը շնորհավորում է Երևանի ավագանու ընտրություններում հաղթած երեք քաղաքական ուժերին:

Շնորհակալություն ենք հայտնում զանգվածային լրատվության միջոցներին մեր քարոզարշավը համակողմանի լուսաբանելու համար:

Ընտրությունների վրա, սակայն, իր կնիքը թողեց ընտրակաշառքների լայնածավալ բաժանումը, թաղային հեղինակությունների ակտիվ գործունեությունը, ինչը Երևանի բազմաթիվ վարչական շրջաններում առաջացրեց վախի մթնոլորտ և այս մասին ընտրական ողջ ժամանակաշրջանում ՕԵԿ-ը բազմիցս բարձրաձայնել է:

Այդուհանդերձ, ընտրությունները համարելով կայացած փաստ, «Օրինաց երկիր»  կուսակցությունը շնորհակալություն է հայտնում իր օգտին քվեարկած երևանցիներին:

«Օրինաց երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031