Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը ընտրախախտումների դեպքերով ՀՀ ոստիկանությունում կատարված քննությունների վերաբերյալ

Մայիս 06,2013 14:51

(06.05.2013 թ. ժամը 14:30-ի դրությամբ)

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով` ՀՀ ոստիկանությունում քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 143 դեպք:

ՀՀ ոստիկանության «Թեժ գիծ» է ստացվել 5 ահազանգ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Թեժ գիծ»՝ 54 ահազանգ:

Նշված դեպքերից`

– ընտրակաշառք – 40,

– ոչ սահմանված կարգով քվեարկելը – 1,

– ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը – 16,

– ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը – 13,

– մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն ընտրելը – 22,

– թեկնածուի վստահված անձի, դիտորդի, լրագրողների, կուսակցության լիազորված անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը – 18,

– քվեարկության գաղտնիությունը խախտելը – 6

– այլ խախտումներ /ընտրացուցակի անճշտություն, վիճաբանություն ընտրատեղա­մա­սում, գողություն ընտրատեղամասից, ընտրատեղամասի մոտ կուտակումներ, ընտրողների փոխադրում և այլ խախտումներ/ – 27:

 

Ահազանգերը ստացվել են`

– ՀՅԴ – 11,

– «Բարև Երևան» դաշինք, «Ժառանգություն» – 12,

– «Հայ Ազգային Կոնգրես» – 6,

– «Օրինաց երկիր» – 1,

– «ԲՀԿ»- 2,

– Այլ աղբյուր /ԶԼՄ-ներ, ՀԿ-ներ և քաղաքացիներ/ – 111:

 

Ըստ տարածքների`

Կենտրոն –   5 դեպք,

Մալաթիա – 34 դեպք,

Արաբկիր –  28 դեպք,

Քանաքեռ –  18 դեպք,

Շենգավիթ –   16 դեպք,

Նոր Նորք  –    9 դեպք,

Էրեբունի   –     7 դեպք,

Մաշտոց    –     26 դեպք:

Հիշյալ դեպքերի վերաբերյալ նյութերի նախապատրաստումը գտնվում է ընթացքի մեջ:

4 դեպքերով հարուցվել են քրեական գործեր` 2-ը ոստիկանության Մալաթիայի, 1-ական՝ ոստիկանության Շենգավիթի և Արաբկիրի քննչական բաժիններում` ՀՀ քրեական օրեսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով /կրկնակի քվեարկության փորձ/:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031