Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. «Ոչ թե հարցնելու ենք ինչ եք արել, այլ՝ ինչ արդյունք եք տվել»

Մայիս 08,2013 12:04

Քիչ առաջ ՀՀ կառավարության նիստին ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը կառավարության նորանշանակ կազմին շնորհավորեց, եւ ասաց, որ խորհրդարանական, նախագահի եւ օրերս էլ կայացած Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ քաղաքացիները մեկ անգամ եւս բարձրաձայնեցին, որ պահանջում են եւ պատրաստ են սատարելու այն պաշտոնյաներին, որոնք օրն ի բուն աշխատում են, ամեն օր մի բան են փոխում, եւ պրակտիկ աշխատանքը գերադասում են շոուներից. «Յուրաքանչյուր ընտրություն փորձություն է եւ մենք անցանք այդ փորձության միջով բավական վստահ եւ դուրս եկանք որպես պետութուն եւ հասարակություն ավելի ամրացած: Այժմ մեզ սպասվում է 2008 թվականից ի վեր՝ ամենաբարենպաստ ժամանակահատվածում, նվիրվելու մեր աշխատանքին>:

ՀՀ նախագահի խոսքերով՝ այս կառավարությունից սպասելիքները շատ են եւ որեւէ խոչընդոտ չի տեսնում, առաջընթաց ապահովելու: Ըստ Սերժ Սարգսյանի՝ լավ հիմքեր կան մեր երկրում առաջընթաց ապահովելու եւ նախկինում կառավարության առջեւ դրված՝ յոթ տոկոս տնտեսական աճ ապահովելու խնդիրը լուծված է, այս կառավարության առջեւ էլ նույն խնդին է դրվում. «Այս կառավարության աշխատանքը գնահատվելու է արդյունքներով, միայն խիստ եւ որոշակի արդյունքներով: Այս տարի ակնկալելու ենք որակական արդյունքներ կառավարության գործունեության արդյունավետության եւ սոցիալական վերլուծության կոնկրետ ցուցիչներ: Հարցնելու ենք ոչ թե ի՞նչ ենք արել եւ ինչ արդյունքներ են տվել, արդյունքները չափելի եւ տեսանելի պիտի լինեն»: Նախագահի խոսքով՝ այդ չափելի արդյունքները պետք է արտահայտվեն աշխատավարձերի եւ կենսաթոշակների բարձրացումով:

Վարապետ Տիգրան Սարգսյանն էլ շնորհակալություն հայտնեց կառավարության անունից՝ նախագահի շնորհավորանքի համար: Ապա ՀՀ նախագահը հետաքրքրվեց՝ հարցեր կա՞ն: Կառավարության անդամների կողմից հարցեր չհնչելուց հետո, նախագահը հորդորեց զրույցը շարունակել առանց տեսախցիկների:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031