Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզում դեռ կա 1220 անօթեւան

Մայիս 26,2013 14:02

Շիրակի մարզի 2010-2013թթ. սոցիալ-տնտեսական զարգացման քառամյա ծրագրի րջանակներում ֆինանսական տարբեր աղբյուրներով մարզում իրացվել է շուրջ 105,0 միլիարդ դրամ գումարի կապիտալ ներդրումներ:

 

Մարզպետարանից տեղեկացանք, որ մարզկենտրոն Գյումրի քաղաքում կառուցվել եւ կարիքավոր ընտանիքներին են հատկացվել 2812 բնակելի տներով 60 բազմաբնակարան շենք: 2013 թվականին շահագործման կհանձնվեն 428 բնակարաններով թվով 8, Ախուրյան գյուղում 136 բնակարաններով 4 շենքեր, իսկ թվով 26 գյուղական բնակավայրերում եւս 144 բնակելի տներ (եւս 25 տների կառուցման հարցը գտնվում է քննարկման փուլում), որից հետո մարզի գյուղական բնակավայրերի երկրաշարժից անօթեւան բոլոր ընտանիքները կապահովվեն բնակարաններով:

Մարզում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման ծրագրերի շրջանակներում բնակարանային ֆոնդի պահպանման նպատակով, մարզի 9 համայնքներում իրականացվեցին թվով 152 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներ:

Իրականացվել է նաեւ Մարալիկ քաղաքի թվով 5 կիսակառույց շենքերի կառուցումն ավարտելու աշխատանքները, որոնք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից հատկացվել են սոցիալապես անապահով տարբեր խմբերի ընտանիքներին: Իսկ 2013թ-ին կավարտվեն 67 բնակարաններով եւս 4 բազմաբնակարան կիսավարտ շենքերի կառուցում:

Այնուամենայնիվ, 2008թ. նոյեմբերի 1-ի դրությամբ Գյումրի քաղաքում առկա 4270 անօթեւան ընտանիքների վերահաշվառումից եւ մինչեւ 2014թ. հունվարի 1-ը բնակարաններ հատկացված ընտանիքների հաշվարկից հետո (ներառյան 2013թ. նախատեսված 420 բնակարանների կառուցումը) անօթեւան ընտանիքների թիվը կազմում է 1220 ընտանիք, որոնցից 245-ը 2008թ. նոյեմբերի 1-ի դրությամբ չեն հաշվառվել հանրապետությունից բացակայելու պատճառով, սակայն հետո ներկայացել եւ բնակարանով ապահովման պահանջ են դրել:

 

2014-2017թթ. քառամյա ծրագրում առաջարկվում է ընդգրկել ավելի քան 1000 բնակելի շենքերի կառուցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031