Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի քանի հոգի»-ի տեսահոլովակը քննարկվում է համացանցում

Մայիս 28,2013 18:21

 

Միշոյի, Սերժոյի, Ռոլանդ Գասպարյանի, A.Chilla-ի և Ֆելիքս Խաչատրյանի «Մի քանի հոգի» կոչվող համատեղ նախագծի առաջին տեսահոլովակն արդեն համացանցում է: Երգը կոչվում է «Ճանապարհ», երաժշտության հեղինակը Սերժոն է: Youtube-ում տեղադրելուց ժամեր անց արդեն դիտումների նկատելի աճ էր գրանցվել, տեսահոլովակն արդեն դիտվել է 2000-ից ավելի անգամներ:

Նախագծի ֆեյսբուքյան էջում ևս տեղադրվել է տեսահոլովակը. «Ահա եւ մեր  առաջին տեսահոլովակը.  Շնորհավոր բոլորիս»- գրված էր մեկնաբանության մեջ: Դրան հետևել են դրական կարծիքներն ու շնորհավորանքները. «Ահա, այ էս ուրիշ)) ջան, ապրեք, մերսի))) շնորհավոր բոլորիս», «Բրավո տղաներ, սիրում եմ ձեզ բոլորիդ», «Միշտ սև ու սպիտակի մեջ», «Ամենալավ պահը վերջին վայրկյաններն են՝ Ռոլ-ը մագով Redemption Song լսելով», «Իսկապես շատ լավ գործ էր»…

Նշեմ, որ տեսահոլովակի նկարահանման օրերին պարբերաբար «Մի քանի հոգի» անվամբ ֆեյսբուքյան էջում տեղադրվում էին լուսանկարներ նկարահանման հրապարակից ու նորություններ էին հայտնում աշխատանքների ընթացքի մասին: Մեկնաբանություններից կարելի էր ենթադրել, որ տեսահոլովակն իսկապես սպասված էր նախագծի երկրպագուների կողմից:

Ստորև կարող եք դիտել տեսահոլովակը.

 

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031