Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանին ավտովթարից հետո «վախ բռնող» չի այցելել (Տեսանյութ)

Մայիս 31,2013 12:27

Այսօր լրագրողները արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից հետաքրքրքվեցին, թե ավտովթարից հո շատ չի՞ տուժել, վախեցե՞լ է: Նա պատասխանեց, որ գիրք էր կարդում մեքենայի մեջ եւ չի էլ զգացել, հետո տեսել է, որ  վարորդն իրեն նորմալ է զգում, չի տուժել: Մեր հարցին՝ փաստորեն հարվածն այդքան ուժեղ չի էլ եղել, որ չեք էլ զգացել՝ նախարարը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ուժեղ է եղել, թե ոչ, բայց որեւէ վախի բան չեմ զգացել»:

Թե ով է վթարի համար մեղավոր՝ նախարարը չցանկացավ ասել, միայն նշեց, որ մյուս մեքենայի վարորդը ձախ է թեքվել, ինչի իրավունքը չի ունեցել. «Զաքյան փողոցն էր ռուսական դեսպանատան կողմից: Աջ կողմից՝ շենքերի արանքից կա մի ճանապարհ, որտեղ թույլատրվում է միայն աջ թեքվել: Իսկ մյուս վարորդը ձախ էր թեքվել եւ հարվածել էր մեր մեքենային»:

Հարցին՝ հոգեբան ձեզ չի՞ այցելել՝ նախարարը ծիծաղեց. «Բացարձակ»:

ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը կողքից միջամտեց՝ իսկ վախ բռնո՞ղ: Նախարարը  կատակեց, որ պարոն Սահակյանն է դրա մասնագետը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031