Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի երկինքը կազատականացվի (Տեսանյութ)

Հունիս 06,2013 16:02

Մեր երկրի օդային դաշտն ազատ է լինելու բոլոր ընկերությունների համար

Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Արմավիա»-ին վերաբերող հարցերին պատասխանելիս ասաց, որ «Արմավիա»-ի մասին այլեւս խոսք չի կարող լինել: Aravot.am-ը պարոն Մովսիսյանից հետաքրքրվեց, թե այդ դեպքում ինչ իմաստ ուներ եւ արդյոք ձեւական բնույթ էր կրում Հանրային խորհրդում քննարկում հրավիրելը եւ ավիաընկերությանն առաջարկելով առողջացման ծրագիր ներկայացնի: Նշենք, որ «Արմավիա»-ն Հանրային խորհրդին 9 կետից բաղկացած առողջացման ծրագիր է ներկայացրել, որը ներկայումս գտնվում է կառավարությունում: Արտյոմ Մովսիսյանը մեր հարցին պատասխանեց, որ հարցը հասցեական չէ եւ որ այն ուղղենք Հանրային խորհրդին: Մեր այն դիտարկմանը, թե եթե լուրջ չեք ընդունում, ինչո՞ւ էր այդ քննարկմանը նաեւ Քաղավիացիայի մասնագետը մասնակցում:

Վարչության պետի պատասխանը` տեսանյութում.

Արտյոմ Մովսիսյանը հայտնեց, որ Հայաստանն անցնում է բաց երկնքի քաղաքականությանը: Այսպիսի որոշում է կայացրել ՀՀ կառավարությունը, որը հաստատել է օդային փոխադրումների ազատականացման հայեցակարգը:

Մեր երկրի օդային դաշտն ազատ է լինելու բոլոր ընկերությունների համար: Ըստ վարչության պետի՝ երկնքի լիարժեք ազատականացմամբ կխթանվի մրցակցությունը, տոմսերի գները անհարկի չեն թանկանա, շուկայում դեֆիցիտ չի առաջանա եւ այլն:

Մոտ ապագայում ստեղծվելու են օդային ուղիներ, որոնց համար հայտարարվելու են մրցույթներ: Դրանց կարող են մասնակցել միայն հայկական ընկերությունները,  որոնք կարող են միջազգային ընկերություններից բաժնետերեր ունենալ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930