Լրահոս
Օրվա լրահոսը

Gallerix. Սևանցի նկարչի ցուցահանդեսը՝ Մոսկվայում

Հունիս 06,2013 19:40 Share

Մոսկվայի նկարիչների ասոցիացիայի ցուցասրահում հունիսի 3-ին բացվել է հայազգի նկարիչ Էդուարդ Մանուկյանի անհատական ցուցահանդեսը: Հայտնում է «Գալերիքս» կայքը:

Երիտասարդ նկարիչը Սևան քաղաքից է, այժմ ապրում և աշխատում է Մոսկվայում: Հետևելով իր ծնողներին, որոնք նույնպես նկարիչներ են, Մանուկյանը ավարտել է Երևանի գեղարվեստի ակադեմիան:

Տեղափոխվելով Մոսկվա՝ Մանուկյանը ակտիվ մասնակցում է տարբեր ցուցահանդեսների, որոնք անցկացվում են և՛ Մոսկվայում, և՛ Ռուսաստանի այլ քաղաքներում:

Նկարչի համար 2013թ. բեկումնային է: Մոսկվայում նա անհատական երեք ցուցահանդես է ունեցել, ինչպես նաև հաղթել է «Երիտասարդ նկարիչներ» մրցույթում:

Այս ցուցահանդեսում ներկայացված է նկարչի մոտ 70 տարաբնույթ աշխատանք: «Գալերիքս»-ը գրում է՝ նկարչի կերտած պատկերները ուշադրություն են գրավում իրենց հստակությամբ, որը հնարավոր է դարձնում զգալու դրանց փիլիսոփայական ուղղվածությունը:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հուլիսի 15-ը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930