Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Հարությունյան. «Երկրում իշխանություն չկա, կա մարդկանց մի խումբ, որը փող է աշխատում»

Հունիս 06,2013 19:47 Share

Հայաստանում տիրող մթնոլորտը, իշխանության արժեքային համակարգը գնահատելով՝ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն ասաց. «Մենք տեսնում ենք, թե նախագահի շրջապատում ովքեր կան, կամ՝ նրան շատ ավելի մոտիկ մարդիկ քաջագործություներ են անում  ու մնում  անպատիժ: Մարդ է մահացել, շատ ցավալի է, բայց եթե իշխանությունը չի հենվում ժողովրդի վրա, բնական է, որ իր հենարանները պիտի այդպիսին լինեն: Ես դատապարտում եմ իշխանության կեցվածքը նման երեւույթների նկատմամբ: Չենք մոռանում նաեւ «Հարսնաքարի» դեպքը… Եթե մատուցողը , թիկնապահը նախագահին տեսնում է տարբեր խնջույքներին, ապա նրանց համար ծովը ծնկներից է դառնում, այսինքն` ստացվում է այնպես,  ինչպես հայտնի ֆիլմում է ասվում` Իշտոյանա վիդելի…»:

Հարությունյանի խոսքով` կատարվածը անպատժելիության մթնոլորտի արդյունք է. «Եթե իշխանությունն իր իշխանությունը պահելու համար պատրաստ է ամեն ինչի, ապա սա դրա արդյունքն է: Նման բաները միշտ էլ կատարվելու են, որովհետեւ իշխանությունը լեգիտիմ չէ»:

Իսկ թե որը պետք է լինի մականունավոր մարզպետի պատիժը, Հարությունյանը հետեւյալ կարծիքին է` «Քաղաքական գնահատականը պիտի նախագահը տար հենց առաջին օրը, լավ կլինի լուրջ քննություն գնա, որ անաչառ լինի գործընթացը: Այս կարգի երեւույթներ մեզ մոտ շատ են ունենում: Ու նման բաներին նայելով հասկանում ես, որ երկրում իշխանություն չկա, կա մարդկանց մի խումբ, որը փող է աշխատում»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930