Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու նոր գիրք Ջավախքի մասին

Հունիս 09,2013 21:38

«Միտք» վերլուծական կենտրոնը հրատարակել է Ջավախքի մասին երկու նոր գիրք: «Հայոց հյուսիսային դարպասները. Ջավախք, Լոռի» մատենաշարի 9-րդ գիրքը, որտեղ զետեղված են մի շարք հոդվածներ, արխիվային եւ այլ նյութեր եւ Մկրտիչ Սարգսյանի «Դեպի լեառն Աբուլ» գիրքը, որտեղ ամփոփված են Մ. Սարգսյանի (1924-2002 թթ.) ջավախքյան թեմաներով գրված ստեղծագործությունները, որոնցում պատկերված են Ջավախք լեռնաշխարհի բազմերանգ գույներն ու բույրերը, նրա բնակիչների ինքնատիպ նկարագիրը: Առանձին բաժիններով գրքում տեղ են գտել նաեւ Ջավախքի գրական գործիչներին նվիրված խորհրդածություններ, հուշեր, գրախոսականներ եւ այլն, ինչպես նաեւ վրացիներին եւ վրաց գրողներին առնչվող հոդվածների շարքը:

 

Գրքերը կան եւ համացանցում` վիրտուալ գրադարանում` ներբեռնման հնարավորությամբ եւ տպագիր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930