Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանն էլ հնդկական ֆիլմերով ապրել ու երգել է

Հունիս 15,2013 20:21

Այսօր ճանաչողական այցով Գյումրի էր այցելել ՀՀ-ում  Հնդկաստանի հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն: Վերջինս ասաց, որ ինքը չորս ամիս է` ինչ նշանակված է դեսպան Հայաստանում եւ Գյումրին առաջին քաղաքն է, ուր այցելել է: Դեսպանը  հասցրել էր բավական մանրամասնորեն ծանոթանալ Գյումրու պատմությանը, նույնիսկ ասաց, որ  Գյումրին ավելի հին է, քան Երեւանը: Գյումրու քաղաքապետն էլ իր հերթին նկատեց, որ այս երկու երկրների միջեւ ապրաքաշրջանառությունը  շատ քիչ է,  2010 թվականի տվյալներով,  5 միլիոնի  արտահանումն է կազմել , 46 միլիոնի` ներմուծումը, իսկ հաջորդ տարիներին ավելի է նվազել:

 

Դեսպանը համաձայնեց, որ թիվը իրոք ցածր է  եւ ասաց, որ պատրաստ է ցանկացած համագործակցության: Իսկ թե ի՞նչ ոլորտներում կհամագործակցեն Հայաստանն ու Հնդկաստանը, դեսպանը նշեց, որ  ոլորտներից մեկը տեղակատվական տեխնոլոգիաներն են, այս ոլորտի  արտահանումը  նախորդ տարի կազմել է 20 միլիարդ դոլար, հզորէ նաեւ Հնդկաստանի դեղագործական ոլորտ, որի  արտահանումը հատել է 25 միլիոնը: Սամվել Բալասանյանը նշեց, որ լուրջ ու կոնկրետ համագործակցության համար Հնդկաստանի որեւէ քաղաք քույր  պետք է դառնա  Գյումրու հետ ու որպես օրինակ նշեց Շանհայնը, որը  24 միլիոն բնակչություն ունի կամ Կալկաթան, որտեղ հայկական  համայնք կա: Դեսպանն  էլ ասաց, որ ինքը տեղյակ է, որ Սամվել Բալասանյանը նախկինում զբաղվել է  արտադրությամբ եւ խոստացավ հիմք  դնել բիզնես հարաբերություններին:

 

Գյումրու քաղաքապետը հնդկական մշակույթի մասին խոսելիս հանկարծ հիշեց  ԽՍՀՄ տարիներին Գյումրիում ցուցադրվող  հնդկական ֆիլմերը: « Գյումրին ու գյումրեցիները շատ հետաքրքրասեր  են հնդկական արվեստի նկատմամբ, մենք հնդկական ֆիլմերով ապրել ու երգել ենք» , հպարտորեն ու պատանեկության գիրկը տեղափոխվելով` նշեց Սամվել Բալասանյանը:

PrevPhoto
NextPhoto

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Որ Սամվել Բալասանյանը չասեր էլ, ես չէի կասկածի, որ ապրել ու երգել են հնդկական ֆիլմերը, թե՛
    չէ, որտրղից, նրա և նրանց առաջին դեմքերի անսահման և անծայրածիր ռոմանտիկան:
    Պատահական չէ, որ մեր երկրի առաջին լեդիները՝ Գիտաներն, Զիտաներն ու Ռիտաներն են:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930