Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Եդիգարյանը «X Factor»-ում հասցրեց անգամ սիրահարվել

Հունիս 22,2013 19:16

Արմեն Եդիգարյանը կարճ ժամանակահատվածում հասցրեց սիրվել և գնահատվել: Ինչպե՞ս մասնակցեց նախագծին, ինչպե՞ս հասցրեց սիրահարվել և գտնել իր կյանքի միակին, որտե՞ղ է հիմա նա և ինչո՞վ է. հարցերի պատասխանը փարձեցինք իմանալ հենց նրանից:

Արմեն, շատերը քեզ  ճանաչեցին  «X Factor 2-ից», բայց մինչ դրան անցնելը ինչպե՞ս ստեղծվեց The Revolution խումբը:
Նախ ասեմ, որ խումբ ունենալու մասին շատ վաղուց էինք մտածել և ամեն  կերպ ես և մանկության ընկերս`Ալբերտը, ում հետ մեծացել ենք «The Beatles»-ի երգերի տակ, նպատակ էինք դրել մեր առջև, որ մենք նույնպես պետք է խումբ ունենանք: Չնայած այդ ժամանակ նվագել համարյա թե չգիտեինք: Որոշ ժամանակ անց մենք գտանք մեր համախոհներին`Արմանին և Րաֆֆիին: Նրանք էլ մեզ պես՝ իմ և Ալբերտի նման ունեին իրենց անցած ճանապարհը, միավորվեցինք սկսեցինք, հավաքվել 4 պատերի մեջ և նվագել: Գործիքներ համարյա թե չունեինք, տեխնիկա նույնպես, բայց ժամանակի ընթացքում փորձեցինք ոտքի կանգնել: Սկսեցինք փորձեր անել և մեկ ամիս չանցած 2010թ-ի դեկտեմբերի 30-ին որոշեցինք համերգ տալ: «The Beatles»-ի  երգերից վերցրեցինք, քանի որ մենք մեր երգերը դեռ չունեինք գրած և համերգ տվեցինք:
Ինչու՞ «The Revolution», Գյումրին հեղափոխության կարիք ունե՞ր:
«The Revolution» որովհետև բոլորս էլ գիտենք՝ ի՞նչ վիճակում է գտնվում այսօրվա երաժշտությունը և 3 տարի առաջ ինչքան ավելի վատ էր այն:  «Revolution»-ը միայն երաժշտական հեղափոխություն է,  քաղաքական  բնույթ չունի ընդհանրապես:
Իսկ ինչո՞ւ «The Revolution», ոչ թե հայերեն տարբերակը՝ «հեղափոխություն»:
Մենք իհարկե գիտեինք, ինչքան գործ ունեինք անելու, ինչքան երկար ճանապարհ ունեինք անցնելու: Առհասարակ, ես կարծում եմ,  ռոքի լեզուն դա անգնլերենն է, մեր երգերը գրված նույնպես անգլերեն են, ճիշտ է, շատ վատ է, որ հայերեն երգ չունենք, պահեր են լինում, որ անգլերեն մտածելը շատ դժվար է, բայց ամեն դեպքում ինձ համար ռոքի լեզուն կա և կմնա անգլերենը:

2011թ.-ի սեպտեմբերի 3-ին արդեն Երևանում էիք, ինչո՞ւ որոշեցիք հանդես գալ նաև Երևանում:
Նախ ասեմ, որ դա մեր համերգը չէր , մեզ հրավիրել էին նվագելու: Մեր  շատ հարազատ խմբերից մեկի ալբոմի պրեմիերան էր: Միտք ընդհանրապես չկար գալ Երևան և սկսել հեղափոխություն և այլն, մենք պարզապես եկել էինք նվագելու, մատուցելու այն, ինչ ունենք, այն ինչ կարողանում ենք ներկայացնել: Համերգը տվեցինք, վայելեցինք, իսկ Երևանում ավելի լուրջ ներկայանալու ժամանակը, ըստ իս, հիմա է:
Իսկ չէի՞ք վախենում ռոքը ներակայացնել Գյումրիում,  չէ՞ որ ռոք ասելով՝ շատերը, բացի թըխկ ու շըխկից, ավել բան չեն պատկերացնում:
Երբեք, մեզ չէր հետաքրքրում, կարևոր չէր՝ Գյումրիու՞մ էր, թե՝ մեկ այլ քաղաքում, մենք ուզում էինք ներկայանալ, ներկայացնել այն, ինչ մեր հոգուց էր դուրս գալիս այդ պահին, և մենք արեցինք այն, ինչ պետք էր, անկախ որակից :): Իհարկե ցավալի էր, որ այդ պահին չկային այնպիսի մարդիկ, ովքեր մեզ կուղղորդեին կամ  նույնիսկ ինչո՞ւ ոչ՝ կքննադատաեին: Մեր նպատակը` մեր միջոցով նորից ռոքն արթնացնելն էր բոլորի մեջ, կրկնում եմ, թեկուզ և անկախ որակից:
Խումբը  չորս հոգանոց է, իսկ  դու արդեն քիչ թե շատ հայտնի ես, ներքին կոնֆլիկտներ լինու՞մ են , ու՞մ  ներգործությունն է ավելի մեծ խմբի վրա:
Որպես խմբի անդամներ՝ մենք բոլորս հավասար ենք, գործը գործ, բայց մենք խումբ ենք ու անկախ ճանաչվածությունից՝ մենք հավասար ենք եղել միշտ, որովհետև նախքան խմբի անդամներ լինելը մենք ընկերներ ենք և առհասարակ խումբը չի կարող խումբ լինել, եթե նրա անդամները ընկերներ չեն: Փոքրիկ վեճեր իհարկե լինում են, բայց երաժշտությամբ այնքան ենք տարվում, որ մոռանում ենք ամեն ինչի մասին:
Մոտենանք «X Factor 2»-ին, ինչպե՞ս որոշեցիր մասնակցել նախագծին :
«X Factor 2»-ին մասնակցելը շատ պատահական ստացվեց: Մեր բասիստը Ռուսաստան էր մեկնել, Ալբերտը արդեն սկսում էր իր պարապմունքները համալսարան ընդունվելու համար: Խումբը ստիպված դադարեցրել էր իր գործունեությունը, իհարկե որպես ընկերներ միասին ենք միշտ, բայց այդ պահին միավորվել չէինք կարող: Ես առաջարկեցի խմբով հանդես գալ, սակայն խումբը չհասցրեց միավորվել, այդ իսկ պատճառով ես հանդես եկա, սակայն ես ասելով` խումբը միշտ ինձ հետ է:321310_463886703690694_1028950292_n
Իսկ ի՞նչ բացահայտեց «X factor» –ը քո մեջ:
«X Factor»-ը ինձ համար շատ լուրջ նախագիծ էր և շատ շատ բաներ ինձ տվեց այն` փորձ, պրոֆեսիոնալների հետ աշխատելու հնարավորություն, երաժշտական տարբեր ճաշակներով կիսվելու հնարավորություն: Իսկ եթե խոսքը գնում է ինչ- որ բան բացահայտելու մասին, հնարավոր է հեռուստադիտողը շատ բաներ հասցրեց բացահայտել, բայց ես ինձ մինչ նախագիծն էլ արդեն ճանաչում էի:
Արմեն, անկախ ամեն ինչից, դու նախագծում չհաղթեցիր, ըստ քեզ՝ ի՞նչն էր պատճառը:
Ես հաղթել եմ, իսկ ո՞վ է ասում, որ հաղթելը դա առաջին հորիզոնականում լինելն է: Ես հաղթել էի արդեն 11-րդ գալա համերգին:
Իսկ ինչի՞ց հասկացար, որ հաղթել ես:
Ես չհասկացա, այլ զգացի, այո՛, զգացի որ հաղթել եմ: Նախ սկզբում՝ գալա համերգների ժամանակ, երբ  մինչ համերգը ես և Գարիկը նստում և որոշում էինք, թե հաջորդ համերգին ինչ պետք է ներկայացնեմ, ես միշտ ասում էի՝  «Black Sabbath»-ից սա, Metalica-ից սա: Գարիկը ինձ շատ ճիշտ խորհուրդ տվեց մի անգամ, ասելով, որ համերգները դեռ նոր են սկսվել, նոր է հանդիսատեսը մեզ փորձում ճանաչել  և պետք չէ  միանգամից մեծ չափաբաժնով ներարկել հանդիսատեսին: Այսօր վստահ եմ, եթե առաջին գալա համերգին «Metalica» ներկայացնեի, չէի ընդունվի, բայց երբ արդեն հասկացա, որ ներկայանալու խնդիրներ չկան, որ մտածեմ՝ ի՞նչ անեմ կամ ինչպե՞ս ներկայացնեմ, որպեսզի ընդունվի, չնայած դա էլ չեմ մտածել, ես արել եմ այն, ինչ ներսումս այդ պահին եղել է, իսկ թե ընդունվել է, չի ընդունվել, դա արդեն հանդիսատեսը կարծում եմ հասցրեց հասկանալ:
Ես հասկացա՝ հաղթել եմ, երբ զգացի, որ կա մի զանգված, ով ինձ ընդունում է նրա համար, որ դա ես եմ ներկայացնում, այ հենց այդ պահին հասկացա, որ հաղթանակի արդեն հասել եմ: Եվ հիմա, երբ կողքից նայում եմ համալիրում եղած համերգը, հասկանում եմ` վերջ, սակայն վերջ ասելով,  ես նկատի չունեմ նախագծի ավարտը, այլ իմ դերը այդ նախագծում, կարծում եմ  արդեն ավարտված էր:
Իսկ ու՞ր է հիմա Արմեն Եդիգարյանը, ինչո՞վ է զբաղված:
Արմեն Եդիգարյանը հիմա բավականին խիտ գրաֆիկով պարապում է ընդունելության քննությունների համար:) : Պատրաստվում եմ ընդունվել Երևանի թատրոնի և կինոյի պետական  ինստիտուտ:
Իսկ ինչու՞ Թատերական ինստիտու և ոչ Կոնսերվատորիա:
Թատերական, որովհետև միայն այդտեղ ես կկարողանամ, ինչպես դուք ասեցիք, բացահայտել ինձ, որովհետև ես ինձ այդ կողմում դեռ չեմ տեսել, պատկերացրել եմ, բայց չեմ տեսել:
Իսկ ի՞նչ բաժին ես ընտրել:
Ռեժիսուրա` այս բաժինը, որովհետև այստեղ կկարողանամ իմ գաղափարները կիսել ուրիշների հետ և ի կատար ածել:390971_158633814318210_1579672999_n
Արի փորձենք խոսել իսկական գյումրեցի Արմենի մասին, ինչպիսի՞նն է նա:
Իհարկե շատ դժվար է ինձ համար երաժշտությունից դուրս խոսելը, որովհետև ես ամեն ինչ տանում եմ դեպի երաժշտության կողմը: Այո, ես գյումրեցի եմ, իմ մեջ որոշ չափով կան նաև նահապետական բաներ, հումորը անպակաս է, ես միշտ սիրում եմ ասել, եթե գյումրեցին լավ հումոր չանի, լավ հումորը միշտ կհասկանա, բայց հումորը լավ ու վատ չունի՝ կամ կա, կամ չկա, այ գյումրեցիները միշտ հասկանում են իսկական հումորը:
Իսկ ինչի՞ց ես ոգեշնչվում, ի՞նչը կարող է քեզ դեպի կիթառի կողմը գնալու շարժառիթ դառնալ:
Ամեն ինչը 🙂 : Ի դեպ, ոչ միայն կիթառը, այսօր արդեն նաև դաշնամուրը: Ճիշտ է, երաժշտական կրթություն ունեմ, բայց նոտաները չգիտեմ, առհասարակ երաժշտական դպրոցը, կարծում եմ իսկական արտիստին չի կարող տալ այն, ինչ նրան իսկապես պետք է, իսկական արտիստը իր հոգում պետք է ամեն ինչ զգա:
Գիտեմ, որ նախընտածդ ռոք խմբերը շատ- շատ են, կարո՞ղ ես նրանց լավագույն թոփում ներկայացնել:
Կփորձեմ 🙂 1-ին հորիզոնականում կա և կմնա The Beatles-ը, ինչպես հաճախ եմ ասում՝ ինձ համար այս խումբը երրորդ ծնող է և իսկապես: Այ ինչպես է չէ, երբ երեխան տխուր է, կիսվում է իր ծնողների հետ, խորհրդի կարիք ունի, նորից դիմում է իր ծնողներին, այդպես էլ ինձ համար է «The Beatles»-ն է : Այս խումբը իրոք ուրիշ է: «The Beatles»-ը ես եմ, «The Beatles»-ը անկեղծությունն է, մաքրություն է, այն խումբը, որը 10 տարի կարող է սեր քարոզել, վատը լինել պարզապես չի կարող: Երբ ասում ենք «The Beatles», այ սրանով արդեն ամեն ինչ ասված է:
2-րդ հորիզոնականում «AC/DC և Kiss»  :):  Այս խմբերով ես ապրել եմ, այս խմբերի ամեն մի երգի հետ մի պատմություն ունեմ: Երբ ուզում եմ երկար ժամանակով կտրվել ամեն ինչից, նրանց կատարումներն եմ լսում:
3-րդում  «Black Sabbath»-ն է,  բայց լավ կլիներ սա էլ երկրորդ հորիզոնական տանեինք: Այս խումբը ինձ համար այսպիսինն է` պայծառ եղանակ և վրան խաչ, այ դա է «Black Sabbath»-ը: Սա այն խումբն է, որ պետք է մենակ մնաս մտքերիդ հետ ու լսես:
Խմբերի անունները կարող եմ անվերջ շարունակել, բայց սրանք ինձ համար անփոխարինալի են:428474_611664982196389_827980557_n
Գիտեմ  նաև, որ դու նկարչությամբ ես զբաղվել,  ճի՞շտ  է:
Այո՛,  նկարչությունը իմ գեների մեջ է: Մինչև 8 տարեկան ես նկարել եմ, շատ լուրջ ես զբաղվել եմ նկարչությամբ, պարզապես, այն ինչ գեներիդ մեջ է քեզանից չես կտրի: Նկարում եմ, բայց ինձ համար, հնարավոր է՝ այնպես լինի հետագայում ներկայացնեմ ինչ- որ աշխատանքներ, հանդես գամ նաև այս ոլորտում, բայց դեռ ժամանակը չէ: Ինձ համար լավագույն նկարը, որ նկարել եմ, «Kiss» խմբի կիթառահարն է՝ սենյակիս պատին, ով մեկ բառով, եթե ասեմ աստված է, ուրիշ ոչինչ:
Իսկ հիմա մի քանի բլից հարցեր  🙂 . . .
Անձրև թե՞ արև :
Այս պահին արև 🙂
Երջանկություն թե՞ փող :
իհարկե երջանկություն 🙂
Ընկերությո՞ւն, թե՝ սեր :
Սա նույնն հարցն է, եթե ասենք՝ հայրիկի՞դ ես շատ սիրում, թե՞ մայրիկիդ, ամեն մեկը յուրովի է 🙂
Ընտանի՞ք, թե՝ կարիերա :
Ես ընտանիքս կպահեմ կարիերայի հաջողություններով, ես ընտանքս երբեք չեմ թողնի:
Ha՞rd rock, թե՝ classic rock :
Երկուսն էլ ինձ համար ժանրեր չեն, որ ես տարբերեմ մեկը՝ մյուսից, բայց ինձ համար միանշանակ classic rock, այն ավելի է գերակշռում ինձ մոտ:
Երգե՞լ, թե՝ նվագել :
Նվագել իհարկե, ինձ մոտ գերակշռում է զգայականը,  ուստի անխոս նվագել: Այն, ինչ կարող եմ ասել նվագելով, բառերով երբեք չեմ ասի:
Լավագույն գիրքը կամ հեղինակը :
Ժան Բատիստ Մոլիեր 🙂
Ամենասիելի մուլտֆիլմը :
«The Beatles»-ի « Yellow submarine» , այո’, այո’ , « The Beatles» , և էլի «The Beatles» :):
Ամենաանհեթեթ պատճառը, որ կարող է քեզ մոտ ժպիտ առաջեցնել :
Նախ ասեմ, որ ես սև հումորի սիրահար եմ: Ինչը կապված է սև հումորի հետ, լայն ժպիտը անպակաս է ինձանից:
Ի՞սկ սև հումոր շատ ես անում մտերիմներիդ հետ:
Ասեմ ավելին, նույնիսկ ոչ մտերիմներիս հետ կարող եմ սև հումոր անել, ինձ համար կապ չունի, իմ հումորը միշտ սևի կողմն է գնում:
Կարո՞ղ ես հիշել վերջին ,,սև,,-երից մեկը :
Մմմ՜ , ախր այնքան շատ եմ արել, որ այս պահին չեմ կարողանում մտաբերել անգամ :
Ամենաշատը, ո՞ր բառն է գերակշռող քեզ մոտ :
Օ՜, միանշանակ Rock N Roll-ը 🙂
Կ
ա՞ քո կյանքում այնպիսի մեկը, ով խանդում է կիթառիդ :), այսինքն՝ սիրահարվա՞ծ ես:
Այո, «X factor» նախագիծն ինձ նաև դա տվեց, շատ պատահական ես գտա նրան, հավատացեք, ոչ մի սիրո խոստովանություն, ոչինչ չի եղել, պարզապես ես և Կարինան  հասկացանք, որ միմյանց համար ենք և վերջ . . .

                                                                                                          

Օվսաննա Սիմոնյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. powerlifter says:

    Եղկելի ու գարշելի են նրանք, ՈՐ
    երգիչ չեն, բայց ելնում են բեմ կամ եթեր ու ոռնում են…
    գրող չեն, բայց «սցենարներ» են չանգռտում…
    նկարիչ չեն, բայց ներկ են պրտում, ցուցահանդեսների մեջ են խցկվում, երկիր են ներկայացնում։
    վարորդ չեն, բայց օպերայի տեղը չիմանալով տաքսի են քշում։
    դերասան չեն, բայց քիթը քաշելով զռռում են կղկղագույն եթերներում։

  2. Lusine says:

    երաժշտական կրթություն ունեմ, բայց նոտաները չգիտեմ ?

  3. ARMEN says:

    ՍԱԿԱՅՆ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ԿԱՐԻՆԱՆ ԴԵՁՆԻՑ ՄԵԾ ՉԷ?????

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930