Լրահոս
Օրվա լրահոսը

Սերենա Ուիլյամսն Ուիմբլդոնում մոտ 30 սրբիչ է «յուրացրել»

Հուլիս 07,2013 12:13 Share

«Championat.com»-ը, վկայակոչելով բրիտանական մամուլը, գրում է, թե աշխարհի N1 ռակետ Սերենա Ուիլյամսը Ուիմբլդոնում յուրաքանչյուր մարտից հետո մրցաշարի խորհրդանիշով ութ սրբիչ է հետը տարել կորտից: «Սերենան երկուական սրբիչները, որ նախատեսված են մասնակիցներից յուրաքանչյուրի համար, մարտից առաջ նախապես դնում էր պայուսակը, իսկ հետո խնդրում նորերը բերել: Այդպիսով, Ուիլյամսն ամեն անգամ ութ սրբիչ է «յուրացրել»:
Նրան հետեւած վկան հաշվել է, որ թենիսիստուհին ընդհանուր առմամբ տարել է 30 սրբիչ: Սակայն մրցաշարի կազմակերպիչները դրանում դատապարտելի ոչինչ չեն տեսնում:

 
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել