Լրահոս
Օրվա լրահոսը

«Կենդանի» դրոշի նոր ռեկորդ

Հուլիս 07,2013 21:10

Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում այսօր` հուլիսի 7-ին, 26 հազար 904 քաղաքացի կազմել են Ռուսաստանի «կենդանի» դրոշն ու նոր ռեկորդ սահմանել: Անցած ռեկորդը Պակիստանինն էր, որտեղ «կենդանի» դրոշ էին կազմել 24 հազար 200 քաղաքացի: Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչը արձանագրել է նոր ռեկորդը:

Ռեկորդ սահմանելու ակցիային մասնակցել են 12-69 տարեկան քաղաքացիներ, այդ թվում` Վլադիվոստոկ քաղաքի քաղաքապետ Իգոր Պուշկարեւը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031