Լրահոս
Օրվա լրահոսը

Շարլ Ազնավուր. «Դուդուկ նվագած եմ, բայց թուշերս այդչափ ուռած չեն» (Տեսանյութեր, ֆոտոշարք)

Հուլիս 08,2013 22:48

Այսօր Շարլ Ազնավուրի տուն-թանգարանում ընդունելություն էր կազմակերպվել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հյուրերի համար: «Մաեստրոն  հրավիրում է»,-մուտքի մոտ հայտարարեց «Ոսկե ծիրանի» հիմնադիր նախագահ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը:

Ապա եկավ աշխարհահռչակ շանսոնյեն, շրջեց հարկերով, վայելեց Գեւորգ Դաբաղյանի դուդուկը, Սայաթ-Նովայի կերպարի մեջ մտած Հակոբ Խալաթյանի քամանչան:

«Մաեստրո, երբեւէ փորձե՞լ եք դուդուկ նվագել»,-հետաքրքրվեց Գեւորգ Դաբաղյանը: «Նվագած եմ, բայց թուշերս այդչափ չեն ուռած»,-երեխայի միամտությամբ պատասխանեց անվանի հայորդին:շ

PrevPhoto
NextPhoto

Ազգային նվագարանների հնչյուններից դերասանուհի Արսինե Խանջյանը հուզվել էր, աչքերը լցվել էին: Ավարտին դերասանուհին հայտարարեց. «Այսպես քամանչայով դեպի Արարատ կգնանք»:

Ընդունելությանը բազմաթիվ հյուրերի թվում ներկա էին՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, տուն-թանգարանի նախագծի հեղինակ Նարեկ Սարգսյանը եւ ուրիշներ:

 

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031