Լրահոս
Օրվա լրահոսը

«Բիզնեսի համար պտղատու այգի ունեմ. հողագործությամբ եմ զբաղվում». գեղանկարիչ

Հուլիս 09,2013 21:42

«Եթե հինգ րոպե ազատ ժամանակ եմ ունենում, ապա նկարում եմ»,-ասում է գեղանկարիչ Մաքսիմ Գիքինյանը: Նրա համար կտավ ստեղծելը հանգստություն է: Նկարում է այն, ինչ այդ պահին նկատում է՝ դիմանկարից մինչև բնապատկերներ: Իր նկարները չի վաճառում և այդ ճանապարհով շահույթ չի ապահովում, ինչպես ինքն է ասում. «Արվեստն ինձ համար բիզնեսի միջոց չէ: Բիզնեսի համար պտղատու այգի ունեմ. հողագործությամբ եմ զբաղվում»,-ասում է նկարիչը:

Фото1363

Այսօր Նկարիչների միությունում անցկացվող «7 գույների կախարդանքը» խորագիրը  կրող ցուցահանդեսին ներկայացրել էր նաև իր աշխատանքները, սակայն ցավով նշեց, որ շատ աշխատանքներ այդպես էլ ցուցադրել չկարողացավ. «Տրամադրված տարածքը փոքր էր և պատին չտեղավորվեց, ստիպված եղանք չտեղադրել: Ընդամենը 7 աշխատանք է ներկայացված»,-թվարկեց նա:

Фото1361

Ցուցահանդեսին ներկայացված էին նաև հայտնի նկարիչներ՝ Արշավիր Կիրակոսյանի (Արշոյի), Վլադիմիր Սիմոնյանի, Էդիկ Արևշատյանի, Վանիկ Սանթրյանի, Սամվել Աթասունցի և Աշոտ Թադևոսյանի` շուրջ 70 կտավներ, որոնք ներկայացնում էին հեղինակների վերջին շրջանի լավագույն աշխատանքները:

 

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031