Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի 3-րդ օրը Միրա Ֆորնեյին հանձնվեց ոսկե մեդալ

Հուլիս 10,2013 22:02

«Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի 3-րդ օրը հանդիսատեսի ուշադրությանը ներկայացվեց կինոռեժիսոր Միրա Ֆորնեյի՝ «Իմ մարդասպան շունը» խաղարկային ֆիլմը, որն առաջադրվել է «Միջազգային խաղարկային ֆիլմ» անվանակարգում:

Ֆիլմը 18-ամյա Մարեկի մեկ օրվա դրաման է ներկայացնում: Տղան ապրում է Սլովակիայի եւ Մորավիայի սահմանագծին՝ հոր եւ խուլիգան, ռասիստ հասակակիցների հետ, իսկ նրա լավագույն ընկերը շունն է: Ֆիլմում անդրադառնում են նեոնացիզմի եւ ռասիզմի խնդրին: Ուշագրավ է, որ ֆիլմում պրոֆեսիոնալ դերասաններ չկան: Ռեժիսորը ներկայացրել է տեղի բնակիչներին, այսինքն`այն, ինչ կա, իրականությունը: «Սա իմ երկրորդ խաղարկային ֆիլմն է, որի թեման շատ համամարդկային է:  15 տարիների ընթացքում համագործակցել եմ «Պուսան»-ի փառատոնին, իսկ այսօր այստեղ ներկա եմ գտնվում որպես մեծահասակ, սկսնակ ռեժիսոր»,-ասաց Ֆորնեյը, հույս հայտնելով, որ ֆիլմը կարժանանա հայ հանդիսատեսի հավանությանը:

Փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանն էլ նշեց, որ «Ոսկե ծիրան»-ը ջերմ հարաբերություններ է հաստատել «Ռոտերդամ»-ի եւ «Պուսան»-ի փառատոնների հետ: «Պուսանն» իր մասշտաբներով համարվում է ասիական «Կաննը». «Երկու փառատոնների հետ էլ 2006 թ-ից կնքվել է համագործակցության հուշագիր, այդ երկու փառատոնները մեզ դիտարկում են որպես կապող օղակ այս տարածաշրջանի հետ»,-ասաց Սուսաննան:

Վերջինս տնօրինության անունից, «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի առիթով, «Պուսան» փառատոնի համահիմնադիր Միրա Ֆորնեյին հանձնեց ոսկե մեդալ` փառատոնում ներդրած իր մեծ լումայի և միջազգային տարածման  համար:

 

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031