Լրահոս
Օրվա լրահոսը

«Գորիսի դեպքը փորձություն էր՝ Սուրիկ Խաչատրյանի գլխին». Սյունիքի մարզի գյուղապետ

Հուլիս 11,2013 18:29

Սյունիքի մարզպետարանում նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանն արդեն հասցրել է ծանոթանալ իր աշխատակիցների հետ: Այսօր Aravot.am-ը Սյունիքի մարզի Սպանդարյանի գյուղապետ Սպարտակ Սիմոնյանից հետաքրքրվեց, թե ճանաչո՞ւմ է արդյոք նոր մարզպետին եւ արդյո՞ք արդարացված էր նրա ընտրությունը այդ պաշտոնում:

Գյուղապետը պատասխանեց, որ երկար տարիներ աշխատել է Սուրիկ Խաչատրյանի հետ, բայց ճանաչում է նաեւ Վահե Հակոբյանին եւ ոչ մի վատ բան նրանց երկուսի մասին էլ չի լսել. «Նորմալ անձնավորություն է»:

Պարոն Սիմոնյանին փոխանցեցինք Հացավանի գյուղապետ Շուշան Մարգարյանի տեսակետը, որ Սուրիկ Խաչատրյանը կոպիտ էր եւ վիրավորում էր այն համայնքապետերին, որոնք պլանը կատարած չէին լինում: Մեր հարցին՝ Ձեր հասցեին կոնկրետ նման վիրավորանքներ եղե՞լ են այս տարիների ընթացքում՝ գյուղապետը պատասխանեց. «Ես ոչ նման բան եմ տեսել նրանից, ոչ էլ նման բան լսել եմ»:

Մենք ճշտեցինք՝ ասում են, Սյունիքի ամբողջ մարզն ապրում է Սուրեն Խաչատրյանի ազդեցության տակ, Սյունիքում վախի մթնոլորտ հիմա չկա՞՝ Սպարտակ Սիմոնյանն արձագանքեց. «Չէէէէ, այ ցավդ տանեմ, ի՞նչ վախի մթնոլորտի մասին է խոսքը: Նման բան չկա ընդհանրապես»: Գյուղապետն սկսեց գովաբանել ու փառք տալ Սուրիկ Խաչատրյանին՝ իր կատարած աշխատանքների համար. «Գազաֆիկացում է արել, հենց այս պահին էլ աշխատանքներ են ընթանում: Լավ բաներ է արել»:

Սպարտակ Սիմոնյանը վստահեցրեց, որ բռնաբարությունների, կրակոցների, թմրամիջոցների հետ կապված պատմություններ Սուրիկ Խաչատրյանի կամ նրա որդու հետ կապված չի լսել. «Որ նայում եմ Գորիսի դեպքը, ինչ ասեմ, ոնց որ փորձություն էր՝ էդ մարդու գլխին, էլի: Ես էն եմ իմանում, որ իրենց հարաբերությունները լավ են եղել, իրանք քավոր են եղել, թե ինչի պիտի ըտենց բան լիներ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Spartak says:

    Ամեն տառից ու բառից վախն ու սարսափը կաթում է:

  2. Նելլի says:

    ինչ վախ? ինչ սարսափ? Ովա էս անիմաստ տեղեկությունները լցնում սայթ: Եթե մարդը խիստ էր իր աշխատանքում, պահանջում էր, որ ամեն մեկը զբաղվի իր պաշտոնով դա նշանակումա, որ վախեցնում էր: ԵԹե տնօրենը, ղեկավարը ամեն մեկն էլ էտպես լինեն էս պետությունն էլ իր տեղում կլինի: Եթե վախենային սայթերում հանրապետության ղեկավարի նկարը ծաղրանկար չէին սարքի ներկայացնեին ամբողջ աշխարհին: Ամեն մեկը իօրա չափն ու տեղը կիմանար: Սա ինչ պետությունա, սա ինչ երկիրա: Ով ինչ ուզումա անումա:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031