Լրահոս
Օրվա լրահոսը

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանն ունիվերսիադայում ընդամենը կես միավոր է կորցրել

Հուլիս 12,2013 16:05 Share

Հայաստանցի գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը շարունակում են հաջող մրցելույթը 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերում:

Երեկ կայացած 4-րդ տուրում Զավենը հաղթել է լեհ Յաշեկ Տոմչակին եւ իր անվան դիմաց գրանցել 3,5 միավոր: Այսօր նա խաղում է Չինաստանի ներկայացուցիչ Լի Չաոյի հետ: Իսկ ահա Ռոբերտ Հովհաննիսյանը միավորը բաժանել է նույնպես լեհաստանցի Վոյցեխ Մորանդայի հետ եւ ունի 3,0 միավոր: Այսօր Ռոբերտի մրցակիցը Ռումինիայի ներկայացուցիչ Մարիան Գեորգեսկուն է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել