Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ Երեւանի մամուլի ակումբի 18-ամյակին նվիրված ամենամյա մրցանակների հանձնման արարողությունը

Հուլիս 18,2013 17:46

YPC_«Ես գտել եմ մի կարճ բանաձեւ, դա նպաստելն է Հայաստանում ազատ եւ որակյալ լրատվամիջոցների կայացմանը: 2 խնդիրներն էլ կարեւոր են, մեկն առանց մյուսի չի լինում»,-այսօր Երեւանի մամուլի ակումբի 18-ամյակին նվիրված ամենամյա մրցանակների հանձնման արարողության ժամանակ նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ օրն օգտագործում են տարվա հաջողությունների, արդյունքների ամփոփման համար: Ռազմավարական հաջողություն ունեն, այն արժեքները, որը ցանկացել են ներկայացնել եւ լրատվական դաշտին, եւ հանրային դաշտին, եւ իշխանությանն ու պետությանը, այն սկզբունքները, որոնցով պետք է ղեկավարվի, կազմավորվի լրատվամիջոցների աշխատանքը, ընդունվել է:

Մրցանակները 4-ն էին` Վալերի Այդինյանի անվան մրցանակ «ԱրմՔոմեդի» երգիծական հաղորդմանը՝ ընտրությունները քաղաքական սատիրայով արտացոլելու համար, Տիգրան Նաղդալյանի անվան մրցանակ Բեյրութի «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանին՝ Միջին Արեւելքի իրադարձությունները Հայաստանի հանրությանը օպերատիվ ներկայացնելու համար, Ռուբեն Մանգասարյանի անվան մրցանակ Սառա Անջարգոլյանին՝ 2013թ. ապրիլի 9-ի հետընտրական իրադարձությանը նվիրված «Մեր տղաների հետ» լուսանկարների շարքի համար եւ Երեւանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակ Արա Ղազարյանին՝ խոսքի եւ լրատվամիջոցների ազատության իրավական պաշտպանության համար:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031