Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ակցիա Նավասարդ Կճոյանի դեմ (ֆոտոշարք)

Հուլիս 20,2013 13:35

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու մատույցներում հավաքվել են թեմի երիտասարդական միության անդամները, որոնք պահանջում են Տեր Հակոբի վերադարձը իր նախկին աշխատանքին, քանի որ ըստ նրանց, տեղափոխման արդյունքում երիտասարդական միության նվագախմբի, երգչախմբի եւ պարի խմբի գործունեությունը վտանգված է: Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը ոչ թե ազատվել է հոգեւոր սպասավորությունից, ոչ թե կարգալույծ է արվել, այլ տեղափոխվել է Երեւանի Սբ. Երրորդություն եկեղեցի:

Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը աշխատանքից ազատել է Արարատյան թեմի Արարատ երիտասարդաց միության հոգեւոր հովիվ Տեր-Հակոբ քահանա Խաչատրյանին: Ըստ շրջանառվող լուրերի, պատճառը հուլիսի  7-ին Հ 2 հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված «Չենք սպասում» հաղորդման ժամանակ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի մի արտահայտությունն է եղել, ըստ որի՝ «Տեր- Հակոբը 1000 Կճոյան արժի»:

Տեր Հակոբը տեղյակ է բողոքի ակցիային եւ խնդրել է նման բաներ չանել:

PrevPhoto
NextPhoto

 

Ռուբինա ՍԱՖԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031