Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին կարգի հաշմանդամին վրաերթի է ենթարկել

Հուլիս 20,2013 21:40 Share

Հուլիսի 20-ին, ժամը 20-անց 50-ի սահմաններում Իջեւան քաղաքի կենտրոնում, միջպետական ճանապարհի վրա Իջեւանի ներքաղաքային երթուղու «Գազել» ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթակել Իջեւան քաղաքի բնակիչ Գրիշա Մարկոսյանին: Վերջինս առաջին կարգի հաշմանդամ է, մոտ 55 տարեկան: Նա իր անվասայլակով հաճախ  էր հայտնվում քաղաքի կենտրոնում, միջպետական ճանապարհի վրա: Պետավտոտեսչությունից տեղեկացանք, որ վրաերթ  կատարած  վարորդը  հաշմանդամին տեղափոխել է Իջեւանի բժշկական կենտրոն: Իջեւանի բժշկական կենտրոնից  հայտնեցին, որ  տուժածը դեմքի վնասվածքներ է ստացել, նրա վիճակը միջին ծանրության է:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել