Լրահոս
Օրվա լրահոսը

Հետաձգել նախաստորագրումը` կնշանակի բոլորի համար ընկալվել անլուրջ երկիր

Հուլիս 21,2013 17:15 Share

Ասոցացման համաձայնագրի հիմնական տեքստը դեռեւս հրապարակված չէ: Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, քաղաքագետ Երվանդ Բոզոյանն ու «Համագործակցություն` հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը, «168 ժամի» հետ զրույցում պնդում են, որ «Հետաձգել նախաստորագրումը` կնշանակի` բոլորի համար, այդ թվում` Ռուսաստանի, ընկալվել` որպես անլուրջ երկիր: Այլ կերպ ասած` նշանակում է` ջնջվել աշխարհի քաղաքական քարտեզից` որպես որոշում կայացնելու ունակություն ունեցող երկիր: Հասկանալի է, որ ցանկացած նման գործընթաց ունի ռիսկեր: Դրանք պետք է հստակ հաշվարկել: Պետք է հաշվարկել ոչ միայն հնարավոր պատերազմի ռիսկն Ադրբեջանի հետ, այլև հեղինակազրկվելու ռիսկը: Եթե ունենք տարբերակ` չստորագրվել եւ խայտառակվել, ամեն դեպքում` խայտառակվելն ավելի անվտանգ է»:

 

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել