Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

«Թենեսի Թայթանս» ակումբի նորեկը այրվող մեքենայից չորս մարդ է փրկել

Հուլիս 26,2013 11:10 Share

Ջոնաթան Ուիլարդը սեփական մեքենայով մարզման գնալիս մայրուղում բռնկված ավտոմեքենա է նկատել, որի մեջ գտնվելիս են եղել մեկ կին, երեք երեխա եւ շուն:

Նա կանգնեցրել է մեքենան եւ շտապել օգնության: Այդ ժամանակ նրան միացել է եւս մի տղամարդ եւ նրանք երկուսով հրդեհված մեքենայից հանել են բոլորին ու տարել անվտանգ հեռավորության վրա: «Ես արել եմ այն, ինչ իմ փոխարեն յուրաքանչյուրը կաներ: Սակայն ոչ մի ուրիշ մեքենա չկանգնեց եւ բացի ինձնից ու այդ տղամարդուց ուրիշ ոչ ոք չկար», – Ուիլարդի խոսքերը մեջբերում է NFL-ի պաշտոնական կայքը:
Ջոնաթան Ուիլարդը Քլեմսոնի քոլեջի այս տարվա շրջանավարտ է եւ թիմի հետ մասնակցելով մարզումներին՝՝ հույս ունի, որ պայմանագիր կստորագրի «Թենեսիի» հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել