Լրահոս
Օրվա լրահոսը

Комсомольская Правда. «Արդեն ռուսաստանցի եմ. պնդել է հայազգի վարորդը տրամվային բախվելուց հետո»

Հուլիս 30,2013 12:42 Share

5565386

Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը Հակոբ անունով վարորդը տրամվայի գծերն անցնելիս իր 13 տոննանոց բեռնատարով խփել է 20 տոննանոց տրամվայի դիմային մասին ու գցել գծերից: Գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը:

 

Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի Մարշալ Կատուկովի փողոցում:

 

Միջադեպից հետո ազգությամբ հայ Հակոբը թերթին պնդել է, որ նա արդեն ռուսաստանցի է և ապացուցելու համար կարող է անձնագիրը ցույց տալ.

 

«Իհարկե, ես տրամվայը չեմ նկատել, ամբողջ ուշադրությունս ձախից եկող ուղևորատար մեքենայի վրա էր: Ես վախենում էի բախվել նրան ու դրա պատճառով խփեցի տրամվային», – ասել է 40-ամյա վարորդը:

 

Վթարի ժամանակ տրամվայի մեջ եղել է վարորդը և ևս երկու ուղևոր: Նրանցից ոչ մեկը չի տուժել:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել