Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարո՛ն, բարձրացիր ժողովրդի մոտ». նոր կոչ քաղաքապետարանի դիմաց (ֆոտոշարք)

Օգոստոս 02,2013 17:17

PrevPhoto
NextPhoto

Ֆլեշմոբ Երեւանի քաղաքապետարանի առջեւ

Մի խումբ երիտասարդներ այսօր կեսօրին Երեւանի քաղաքապետարանի մոտ կազմակերպել էին ֆլեշմոբ՝ ուղղված քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որին կոչ էին անում բարձրանալ ժողովրդի մոտ. «Տարո՛ն, բարձրացիր ժողովրդի մոտ»:
Երիտասարդների ֆլեշմոբը բաղկացած էր մի քանի հատվածներից. Սկզբից տարբեր կողմերից նրանք խմբերով գալիս էին՝ երգելով եւ թմբկահարելով: Հետո բոլորը խմբվեցին քաղաքապետարանի դիմաց եւ սկսեցին բարձրաձայն կոչեր անել եւ գոչել «Մենք ենք տերը մեր երկրի»: Կոչերին հետեւեցին հայկական ավանդական քոչարին եւ թմբուկների ձայները:
Այնուհետեւ քաղաքապետարանի դիմացի խոտերին դրված պաստառների շարքը նրանք հավելեցին եւս մեկ նոր պաստառով՝ «Եթե պայքարել, ապա միասին, մինչեւ հաղթանակ», իսկ ամենավերջում էլ նրանք օդ բաց թողեցին մի փուչիկ, որի վրա գրված էր.«Տարո՛ն, բարձրացիր ժողովրդի մոտ»:
Ֆլեշմոբը մնաց առանց արձագանքի: Սակայն երիտասարդները պնդում էին, որ իրենք կատարում են այս քայլը՝ ցույց տալու համար իրենց միասնությունը, ցույց տալու համար այն, որ իրենց երկրի տերերն իրենք են եւ համախմբված պայքարի միջոցով կարող են հասնել արդյունքի:
Ֆլեշմոբի ակտիվիստներից Մաքսիմ Սարգսյանը «Առավոտի» թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս քայլը նրանք ձեռնարկել են այն բանից հետո, երբ լուրեր տարածվեցին, թե իբրեւ քաղաքապետարանի առջեւ անժամկետ նստացույց հայտարարած ակտիվիստներին նրանք այլեւ չեն սատարում: Այս էր պատճառը, որ ֆլեշմոբը կազմակերպվեց՝ ապացուցելու համար, որ իրենք միշտ պայքարելու են եւ լինելու են ակտիվիստների կողքին:
Իսկ Ֆլեշմոբի ավարտից հետո երիտասարդներն ուղեւորվեցին դեպի Մաշտոցի պուրակ, քննարկելու իրենց հետագա քայլերը:

Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031