Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Մկրտչյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Օգոստոս 03,2013 22:11

Միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը Բելգրադում քիչ առաջ ավարտված շախմատի Եվրոպայի կանանց 14-րդ անհատական առաջնությունում լրացուցիչ գործակիցներով արժանացավ բրոնզե մեդալի:

Սպիտակներով խաղացող հայ շախմատիստուհին եզրափակիչ՝ 11-րդ տուրում, համառ պայքարում 79-րդ քայլում կոտրեց լիտվացի կանանց միջազգային գրոսմայստեր Դեյմանե Դաուլիտեի դիմադրությունը ու եւս չորս շախմատիստուհիների հետ միասին 8,0 միավորով բաժանեց 2-6-րդ հորիզոնականները: Լրացուցիչ գործակիցներով բրոնզե մեդալը շնորհվեց Լիլիթ Մկրտչյանին:

Մեր մյուս շախմատիստուհիները՝ Լիլիթ Գալոյանը, Մարիա կուրսովան եւ Աննա Հայրապետյանը 6,0 միավորով ամփոփիչ մրցաշարային աղյուսակում հաջորդաբար զբաղեցրին  63-65-րդ տեղերը: Իսկ չեմպիոն դարձավ Հունգարիայի դրոշի ներքո հանդես եկող Հոանգ Թհանգ Չհանգը:

 

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սուրեն says:

    Կեցցես Լիլիթ ջան, միշտ Բարձր պահիր մեր ԱԶԳԻ ՊԱՏԻՎԸ !!!!!!!!!

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031