Վերաքննիչ դատարանում ՀԱԿ ակտիվիստների դատավարության ընթացքում քիչ առաջ դատավորը հրապարակեց որոշումը՝ ներկայացված միջնորդության վերաբերյալ: Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը պահանջել էր փոխել իր խափանման միջոցը եւ ազատ արձակել. «Մեկ վայրկյան շուտ վերացրեք իմ կալանքը: Որեւէ հիմք չկա, որ ինձ պահեք անազատության մեջ»,- պահանջել էր Տիգրան Առաքելյանը: Դատարանը վճռեց, որ խափանման միջոցը չի փոխվելու:
Դատական նախորդ նիստին նույնպես դատարանը նման որոշում էր կայացրել՝ նույն միջնորդության հետ կապված, որը ներկայացրել էր պաշտպան Մուշեղ Շուշանյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ