Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի Քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպվել է 650 ժամկետային զինծառայողների ծնողների այցը սահմանամերձ զորամասեր

Օգոստոս 10,2013 11:32

«Երեւանյան ամառ» ծրագրի շրջանակում երեւանաբնակ շուրջ 650 ժամկետային զինծառայողների ծնողներ մեկնել են Տավուշի մարզի եւ ՀՀ հարավային սահմանամերձ տարածքներ՝ տեսակցելու իրենց զավակներին: Ծրագրում ներառված են սոցիալապես անապահով ընտանիքները:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ այցերը կազմակերպվում են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ: Ավտոբուսները մեկնել են օգոստոսի 9-ի ուշ երեկոյան, քաղաքապետարանի վարչական շենքի հարակից տարածքից: Նախքան մեկնումը պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են այցը  կազմակերպելու նպատակով ձեռնարկված անհրաժեշտ բոլոր միջոցառումների մասին` ավտոբուսներին կուղեկցեն ճանապարհային ոստիկանության մեքենաները:

Տարոն Մարգարյանը ծանոթանացել է ծնողների մեկնման համար ապահովված պայմաններին եւ վստահեցրել, որ նման այցելությունների կազմակերպումը քաղաքապետարանի կողմից լինելու է շարունակական:

«Երեւանաբնակ զինծառայողների ծնողների այցելությունները սահմանամերձ զորամասեր արդեն ավանդույթ են դարձել: Կազմակերպչական բոլոր աշխատանքները, այդ թվում նաեւ անհրաժեշտ սննունդն ու գիշերակացի տրամադրումն ապահովվել է Երեւանի քաղաքապետարանի կողմից: ճանապարհային ոստիկանության եւ առողջապահական հաստատությունների ներկայացուցիչները եւս ներգրավված են ավանդական այս ակցիային: Յուրաքանչյուր ավտոբուսում ծնողներին ուղեկցում են բժիշկներն ու սոցիալական աշխատողները: Աշխատանքային մյուս խումբն արդեն զորամասերում է եւ պատրաստ դիմավորելու ժամանողներին»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

PrevPhoto
NextPhoto

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031