Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի մաքուր Երեւան» ծրագիրը Նոր Նորք վարչական շրջանում էր

Օգոստոս 10,2013 15:02

Մայրաքաղաքի հանգստի գոտիների եւ անտառպուրակային տարածքների, ինչպես նաեւ քաղաքի համար կարեւոր նշանակություն ունեցող վայրերի հարակից հատվածներում  «Ավելի մաքուր Երեւան» ծրագրի շրջանակում շարունակվում են սանիտարական մաքրման աշխատանքները:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ շուրջ 400 կամավորների մասնակցությամբ մաքրվել եւ համապատասխան տեսքի է բերվել Նոր Նորք վարչական շրջանի Հայորդաց տան եւ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից անտառպուրակային հատվածը: Աշխատանքներին միացել էին նաեւ Երեւանի ավագանու անդամներ: Անհրաժեշտ բոլոր գործիքների եւ այլ պարագաների տրամադրումը հոգացել էր Երեւանի քաղաքապետարանը: Ջրցան մոքենաներով կազմակերպվել է նաեւ տարածքի ոռոգումը:

Աշխատանքներին տեղում ծանոթացել ու մաքրմանը միացել է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: «Արձագանքելով քաղաքապետարանի ` «Ավելի մաքուր Երեւան» ծրագրին միանալու  կոչին այսօր աշխատանքներին մասնակցում են ինչպես հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այնպես էլ վարչական շրջանի տասնյակ բնակիչներ, այդ թվում` երիտասարդներ ու դպրոցականներ, ինչը գործնականում փաստում է մայրաքաղաքի նկատմամբ նրանց սերն ու հոգատարությունը: Մենք նախապես դիմել էինք նաեւ Երեւանի ավագանու բոլոր  խմբակցություններին` ակնկալելով նրանց մասնակցությունը: Այսօր միայն Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցությունն է արձագանքել եւ ակտիվորեն մասնակցում է ծրագրին»,-ընդգծել է Կամո Արեյանը:

Հաջորդ շաբաթ «Ավելի մաքուր Երեւան» ծրագրի շրջանակում սանմաքրման  աշխատանքներ են նախատեսված Եռաբլուր պանթեոնի հարակից տարածքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031