Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանաբնակ 150 ընտանիքներում հյուրընկալվել է 167 սփյուռքահայ երեխա

Օգոստոս 21,2013 11:05

Երևանի քաղաքապետարանը ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի շրջանակում Երևան այցելած երեխաներին ընտանիքներում հյուրընկալելու նպատակով ըստ վարչական շրջանների ներկայացրել է 243 հյուրընկալ ընտանիքների հայտ:

Առ այսօր երևանաբնակ 150 ընտանիքներում հյուրընկալվել է 167 երեխա: Մինչ ծրագրի 8-րդ փուլի ավարտը`օգոստոսի 31-ը ևս 44 ընտանիք կհյուրընկալի սփյուռքահայ երեխաների:

Բացի այդ, քաղաքապետարանի կողմից Շահումյանի անվան հ. 1 դպրոցում ապահովել են համապատասխան պայմաններ «Արի տուն» ծրագրով հայրենիքում գտնվող երիտասարդների հետ հայոց լեզվի և հայրենագիտության համակցված դասընթացների անցկացման համար:

Ծրագրի ավարտին Երևանի քաղաքապետարանը ՀՀ սփյուռքի նախարարության հետ համատեղ սահմանելու են «Լավագույն ընտանիք», «Լավագույն վարչական շրջան» անվանակարգերը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031