Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե նույնիսկ դա համբույր չէր, ապա ինքը իրավունք չուներ այդքան մոտենար ինձ»․ ակտիվիստ Շողիկ Մելքումյան

Օգոստոս 29,2013 21:59

NEWS.am․ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի վաստակավոր արտիստ, երգչուհի Շուշան Պետրոսյանի ասածները հիմարություն են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կոմիտաս 5-ի ակտիվիստներից Շողիկ Մելքումյանը, ով ենթարկվել էր ոտնձգության ոստիկանի կողմից:

«Իր ասածները հիմարություն են: Եթե ինքը այդ ամեն ինչի մեջ ոչ մի վատ բան չի տեսնում, թող ինքը անձամբ գտնի այդ ոստիկանին եւ խնդրի իրեն էլ շատ նուրբ համբուրել»,- ասաց Շողիկ Մելքումյանը:

Աղջիկը նշեց, որ իր իրավաբանների հետ կքննարկի, թե ինչ անել, հրավիրել ասուլիս եւ պատասխանել Շուշան Պետրոսյանին, թե ոչ:

Նա նշեց, որ բոլոր լրատվամիջոցներում անընդհատ նույն նկարն է, տեսել է նաեւ ոստիկանի մեկնաբանությունը, այնքան է զայրացել այս ամենից, որ նույնիսկ համակարգչին մոտ չի գնացել եւ չի ցանկանում ոչինչ իմանալ: «Համենայն դեպս, այս ամբողջ աղմուկը ես չեմ բարձրացրել, ես քնեցի, արթանացա, այս ամեն ինչը արդեն բուռն քննարկումների առիթ էր տվել»,- ասաց Շողիկ Մելքումյանը:

Նա նշեց, որ իրեն զարմացնում է այն մեկնաբանություները, թե «իբր աղջկան լավ էլ դուր է գալիս, ոչինչ չի անում եւ այլն»: Շողիկի համար հասկանալի է, որ դա  ոստիկանի մտերիմներն են անում: «Ես ասել եմ, որ ես չեմ զգացել դա, չի բացառվում, որ նա ինձ չի էլ համբուրել, կարող է եւ շրթունքներն է կպել, չեմ կարող դա ասել, ամեն դեպքում, եթե տեսախցիկը ֆիքսել է, ես ինքս շատ զարմացած եմ, որովհետեւ այդ օրը ամբողջ օրը, երբ ինքը շատ հոգատար շրջում էր կողքս, ես մտածում էի, որ ոչ, ամեն դեպքում ոստիկանները լավ են տրամադրված, իրենց մեջ լավ մարդիկ էլ կան, բայց երբ երեկոյան տեսա` նույն ոստիկանն է, այնքան հիասթափված էի, որ ես ինչ էի մտածում իր մասին, իսկ իրականում ինչ էր ինքը թույլ տվել իրեն: Եթե նույնիսկ դա համբույր չէր, ապա ինքը իրավունք չուներ այդքան մոտենար ինձ»,- ասաց աղջիկը:

 

Մանրամասները՝ news.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Spartak says:

    Շողիկ, աղջիկս, վերջ տուր այս ամենին, մի հուզվիր, մի արձագանքիր:Դարձավ ձնագունդ:Համբուրել է, չի համբուրել:Նույնիսկ տհաճ է արդեն համացանցում կարդալը:Դարձել է օրվա գերխնդիր:Դեռ ցանկանում ես ասուլիս հրավիրել:Անհարմար է:Պատկերացնում ես՝ ասուլիս, և բոլոր լրատվամիջոցները հաջորդ օրն այդ մասին են գրում՝ համբուրել է քեզ, թե ոչ:Անկեղծորեն չեմ ուզում, որ դու ծաղրուծանակի առարկա դառնաս:Առանց այն էլ առաջին ասուլիսդ ավելորդ էր:Համարիր զավեշտ ու վերջ:Շուշանի ասածին էլ լուրջ մի վերաբերվիր:Նրա և պահվածքի, և ասածի մեջ միշտ էլ անլուրջ մի բան կա:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031