Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Էկո կանգառ Դալարիկում (Ֆոտոշարք)

Օգոստոս 30,2013 17:42

Օգոստոսի 30-ին Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում տեղի ունեցավ էկո կանգառի բացման արարողությունը: Արարողությանը պետք էր ներկայանալ էկո կերպարով՝ կանաչ հագուստով կամ աքսեսուարներով: Էկո կանգառը ձևավորված էր պլաստիկ շշերով, ակերից և շշերից պատրաստված ծաղկամաններով:

PrevPhoto
NextPhoto

Կանգառը 2-րդ կուրսի ուսանողուհի Աննա Մկրտչյանի նախագիծն էր, նա մասնակցելով գրանտային ծրագրին հաղթել էր այն. «Երբ, որ «Միացյալ քաղաքացիական կրթության ազգային Էկո լաբ» ծրագրի առաջին փուլը անցել էի, այսինքն՝ ինձ արդեն ընտրել էին որպես մասնակցի, երբ որ պետք է ներկայացնեի ծրագիրս մի վարժանք արեցինք, որ պետք է մեր աչքերը փակեինք և մտքով տեղափոխվեինք մեր գյուղ, տեսնեինք՝ ինչ խնդիր ունենք: Երբ, որ ես մտքով հասա Արմավիր՝ Դալարիկ, առաջին միտքը կանգառն էր, երբ որ ես հեռվից տեսա երեք հատ սուր ծայրով քարը, որի վրա նստած են մարդիկ, այդ ժամանակ առաջացավ գաղափարը»:

Կանգառի պատրասմանը աջակցել են «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը և «Միացյալ քաղաքացիական կրթության ազգային Էկո լաբ» ծրագիրը, «Բջնի» ընկերությունը:

Կանգառի բացմանը եկել էին Դալարիկ գյուղի բնակիչները: Բացման արարողությունը կատարեցին Աննան և գյուղի երեխաներից մեկը, ով ներկաներին ուրախացրեց իր երգով, այնուհետև տեղի ունեցավ հյուրասիրություն: Գյուղի բնակիչները ողջունում էին նախագիծը և կոչ անում համագյուղացիներին լավ վերաբերվել կանգառին. «Ապրի՛ մեր Աննան, իմ հարևանուհին ա, շատ լավ գործ է կազմակերպել, նախ ինքը ստեղ չի եղել. Ուկրաինայում էր, բայց իր ծնողների և «Հայաստանի Մանուկներ» հիմնադրամի օգնությամբ: Ամեն ինչ շատ լավ եղավ. Մեծ ավան էր մի հատ նորմալ կանգառ չկար»:

 

Ամի Չիչակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031