Լրահոս
Օրվա լրահոսը

13 հանձնաժողովական չի ներկայացել ընտրությանը

Սեպտեմբեր 29,2013 10:16

Այսօր թիվ 38 ընտրատարածքում անց են կացվում ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ: Առավոտյան ժամը 8.00-ին սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր  ընտրական տեղամասերը:

ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների համար կազմավորված 76 տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված 608 քաղաքացիներից առավոտյան մինչև ժամը 8.00-ն տեղամասային ընտրական հանձնաժողով չեն ներկայացել 13-ը:

Հանձաժողովների բացակայող անդամներից 5-ը ներկայացնում են Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինքը, 7-ը` «Օրինաց երկիր» կուսակցությունը և հանձաժողովի մեկ անդամ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Կազմավորված 76 տեղամասային ընտրական հանձնաժողովների բոլոր նախագահներն ու քարտուղարներն սահմանված կարգով ներկայացել են ընտրական հանձնաժողովներ:

 

 ՀՀ ԿԸՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Նախորոք, դեռ ընտրության արդյունքները չիմանալով, իսրտե շնորհավորում եմ՝ ,, Ժառանգություն,,
    կուսակցության փայլուն հաղթանակը՝ մեկ անգամ ևս, հանցավոր ռեժիմին լեգիտիմացման գործում:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30