Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ․ «Ժառանգություն» խմբակցության կողմից նշանակվել են հանձնաժողովի անդամներ բոլոր 76 ՏԸՀ-ներում

Սեպտեմբեր 30,2013 18:48

Թիվ 38 ընտրարածքում 2013 թվականի սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների ժամանակ ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության կողմից նշանակվել են հանձնաժողովի անդամներ բոլոր 76 տեղամասային ընտրական հանձնաժողովներում: Քվեարկության օրը նշված անձանցից որևէ մեկը չի բացակայել:

Պատգամավորի թեկնածու Արմեն Կարապետյանը (ՀՀԿ) ունեցել է վստահված անձ թվով 68 ընտրական տեղամասերում, իսկ պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանը («Ժառանգություն» կուսակցություն)՝ թվով 27 ընտրական տեղամասերում:

Թվով 76 ընտրական տեղամասերից միայն մեկ տեղամասի գրանցամատյանում է կատարվել մեկ գրառում խախտման մասին, որը մեջբերվում է տառացի. «Ընտրատեղամասում ընտրությունն անցավ խաղաղ ու թափանցիկ: Ընտրատարածքում մինչև 50մ-ի վրա ներքին կարգով «աշխատում» էին հատուկ երիտասարդներ, որոնց աշխատանքն անդրադարձավ ընտրության արդյունքի վրա»:

Տեղամասային ընտրական հանձնաժողովների բոլոր ներկա անդամները ստորագրել են քվեարկության արդյունքների արձանագրությունները: Թվով 76 ընտրական տեղամասերից միայն երկուսում են հանձնաժողովի մեկական անդամներ նշում կատարել հատուկ կարծիք ունենալու մասին՝ չներկայացնելով որևէ հատուկ կարծիք կամ վերահաշվարկի մասին դիմում:

Թվով 76 ընտրական տեղամասերից 62 ընտրական տեղամասերի գրանցամատյաններում են կատարվել գրառումներ` քվեարկողին օգնող անձանց վերաբերյալ, և, ընդհանուր առմամբ, խոսքը վերաբերում է 397 քաղաքացիների:

Ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում ստացվել է մեկ դիմում Ս. Հայրապետյանի լիազոր ներկայացուցիչ Զ. Փոստանջյանի կողմից:

Թիվ 38 ընտրատարածքում կազմավորված 76 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ որևէ դիմում չի ներկայացվել (դիմում ներկայացնելու ժամկետը լրացել է 30.09.2013թ. ժամը 18:00-ին):

 

 ԿԸՀ մամուլի ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30