Լրահոս
Օրվա լրահոսը

Ջուս. «Ես կարող եմ դուրս գալ, փռշտալ, ու դա գրվի»

Հոկտեմբեր 10,2013 11:57 Share

Հատված երգչուհի Ջուսի հարցազրույցից:

Ձեր հայտարարությունն այն մասին, որ կնկարահանվեիք 10.000 դոլարի դիմաց, իսկապես բուռն քննարկման թեմա դարձավ։

– Մի քանի հոգի իմ կոլեգաներից քննադատել են ինձ՝ ասելով թե ոնց կարելի է գումարի դիմաց մերկանալ, չի կարելի, խայտառակություն է եւ այլն… Բայց ես ընդամենը պատասխանել եմ հարցին, թե արդյոք կնկարվեի մերկ։ Ես էլ ասել եմ՝ ես կարող եմ դա անել, բայց կիսամերկ, ու եթե այն լինի թանկ ֆոտոշարք լավ ամսագրի համար, ու եթե դրա դիմաց ինձ տան 10.000 դոլար։

Դուք նաեւ ասել եք, որ երկար ժամանակ է՝ սեռական հարաբերություններ չեք ունեցել։ Դուք Ձեզ ազատ մարդ համարո՞ւմ եք։

– Համարում եմ, բայց էնպես չի, որ վուլգար բաներ եմ անում կամ կոմպլեքսներ չունեմ, ինչպես շատերին է թվում։ Ես ընդամենը իմ կարծիքն եմ հայտնում։

Իսկ որքանո՞վ են անկեղծ հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները, նրանք է՞լ են սիրում ազատ արտահայտվել։

– Շատերը ցույց են տալիս այն, ինչ իրենք չկան։ Գուցե ուզում են լինել ավելի վառ, առանց կոմպլեքսների, դրա համար էլ քննադատում են նրանց, ովքեր հագնվում են իրենցից բաց։

Ձեր հագուկապն էլ չափազանց համարձակ է՝ կարճ տաբատներ, կորսետներ.,

– Բայց միայն բեմում, իսկ առօրյայում ես այլ կերպ եմ հագնվում։ Բեմի պահանջները լրիվ ուրիշ են։

Դուք այդպես եք հագնվում, որ Ձեր մասին խոսեն, ուշադրության պակա՞ս ունեք։

– Ոչ, իմ վրա ուշադրություն կա, ես կարող եմ դուրս գալ, փռշտալ, ու դա գրվի: Ես հատուկ ոչինչ չեմ անում, այդպես ստացվում է։ Իսկ հագնվում եմ այդպես, որովհետեւ կոնկրետ երգս նման կերպար է պահանջում, ես էլ դեր եմ տանում։

Եվա ՌՈՒԲԻՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031