Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Աբրահամյանի շենք-շինությունները Երեւանում շուտով կբացվեն

Հոկտեմբեր 10,2013 14:34 Share

«Ես բիզնեսմեն եմ, գիտեք ինչ, բիզնեսում լինում են վերելքներ եւ խնդիրներ: Կային խնդիրներ, հարցեր, չլուծված հարցեր, հիմա խնդիրները վերացել են: Իմ մասին տարբեր բաներ են ասել, ես առաջինը ինքս եմ իմացել թերթերից, թե իմ գործերը ոնց են, կային խնդիրներ, մեզ կայունություն է պետք»,-այսպիսի նախաբանով սկսեց ՀՀ-ում իր բիզնեսների մասին հարցի պատասխանը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Նա ասաց, որ Հյուսիսային պողոտայի վրա կառուցվող համալիրը՝ հինգ շենքից բաղկացած եւ 156 հազ. քառ/մ տարածքով, շուտով պատրաստ կլինի՝  120 մլն դոլարի ներդրում արդեն արվել է, 60-100 մլնի ներդրում էլ դեռ կլինի:

Հույս կա, որ կվերաբացվի նաեւ հայտնի ՑՈՒՄ-ը՝ «Մանկական աշխարհը», որը Արա Աբրահամյանի սեփականությունն է, սակայն չի գործում, թեեւ վերանորոգումն արդեն ավարտվել է. «Շուտով մենք մանուկների շենքը կվերադարձնենք նրանց»՝ խոստացավ ՌՀՄ նախագահը:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031