Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Նավոյան.«Հայկո-Մկոն սկզբում միասեռականությունն էին քարոզում, հիմա՝ անասնապղծությունը, ինչպե՞ս չմտահոգվենք»

Հոկտեմբեր 10,2013 15:49

«Մենք հումորով էինք լսում Հայկո-Մկոյի հաղորդումները, որտեղ սկզբում միասեռությունն էր բթացնում մեր երիտասարդության ուղեղները, հետո՝ մազոխիզմը, հիմա արդեն՝ անասնապղծությունն են քարոզում: Բրազիլիայում մի 74-ամյա ծերունի արդեն ուզում է օրինականացնել իր ամուսնությունը՝ իր այծի հետ: Սպասումը, որ այդպես կլինի՝ կա: Նա հրավիրել է սատանայապաշտ «չսպասավորի»: Սա է ճանապարհը»,-այսօր «Նոյյան տապան» ակումբում, խոսելով «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների մասին» օրենքից, այսպիսի դիտարկում արեց աստվածաբանության պատվավոր դոկտոր Սամվել Նավոյանը:

Նա նշեց, որ երիտասարդ գրող ունենք՝ Դորիան, նա իր «Սատանան մայրամուտի» պատմվածքում անսքող կերպով երկու անձանց միջեւ միասեռական կապն է ներկայացնում, հետո այդ պատմվածքը գրական մրցանակի է արժանանում: Նարե Վարդանյանն էլ ունի «Սրբիչը» պատմվածքը, որտեղ հոր եւ աղջկա միջեւ սեռական հարաբերությունն է նորմալ, դա նույնպես արժանանում է գրական մրցանակի: Սրանից հետո ինչպե՞ս չահաբեկվել: Գերմանացի մի նկարիչ սկզբում ներկանյութի փոխարեն իր արտաթորանքն էր օգտագործում, այսօր՝ սերմնահեղուկը: Էլ ինչպե՞ս չմտահոգվենք, երբ մեր հայկական շոու-բիզնեսի նորելուկ աստղը հանդգնաբար զուգարանակոնքի վրա նստած ֆոտոշարք է ներկայացնում եւ հայտարարում, որ 10 հազար դոլարի դեպքում պատրաստ է մերկանալ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031