Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանի սպանության գործով դատական նիստը հետաձգվեց (Տեսանյութ)

Հոկտեմբեր 10,2013 16:18 Share

Dat_Sharbatyan_2Դատական նիստին չէին ներկայացել տուժողի իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչը:

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվում է շուրջ մեկ տարի առաջ «Մուշ» ռեստորանում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ եւ Արեն Վերանյանների դատաքննությունը:

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչեւ հոկտեմբերի 22-ը տուժողի իրավահաջորդ Սաթենիկ Սարգսյանի եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի` դատական նիստին չներկայանալու պատճառով:

«Արթուր Սաքունցը դիմումով հայտնել է այն մասին, որ հարգելի պատճառով չի կարող մասնակցել դատական նիստին ինչ-որ միջազգային կազմակերպության հետ հանդիպման է, եւ խնդրել է նիստը հետաձգել, դատական նիստին չի ներկայացել նաեւ տուժողի իրավահաջորդը»,-հայտնեց դատավոր Նարինե Հովակիմյանը:

Նիստը հետաձգելու հարցով կողմերի դիրքորոշումները ճշտելուց հետո դատավորը հայտնեց այն հետաձգելու մասին:

Նախորդ դատական նիստի ժամանակ Սամվել Դիլոյանի եւ Արեն Վերանյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը դատարանում բացարկ էր հայտնել մեղադրող դատախազ Աշոտ Գրիգորյանին:

Վերջինս դատարանից ժամանակ էր խնդրել փաստաբանի բացարկին
պատշաճ կերպով պատասխանելու համար:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031